Գյումրիում հանրապետականները կոնֆետներ են բաժանում
«Հրապարակը» գրում է. Գյումրիում հանրապետականները կոնֆետ եւ շոկոլադե սալիկներ են բաժանում: ՀՀԿ Գյումրու կենտրոնական շտաբի աշխատակիցը «Հրապարակ»-ին ասաց. «Այո, բաժանվել է, ինչն արվում է քարոզչության շրջանակներում: Կոնֆետների փաթեթների վրա մեր կուսակցության նշանն է, կարգախոսը: Դա նույն բանն է, որ մարդկանց օրացույցներ, գրիչներ եւ շապիկներ են բաժանում՝ կուսակցության խորհրդանիշով: Գրիչը չե՞ք օգտագործում, չեմ հասկանում, հիմա տարբերությունը ո՞րն է, որ կոնֆետի տեսքով է»։ Իսկ ի՞նչ կոնֆետներ են, որտե՞ղ են արտադրվել։ «Ի՞նչ կարեւոր է, կարեւորը՝ հայկական են եւ ժամկետի մեջ»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

















































