Թուրքիան փակում է իր օդային տարածքը հոլանդացի դիվանագետների համար
Թուրքիան փակում է օդային տարածքը հոլանդացի դիվանագետների համար, քանի դեռ Ամստերդամը չի բավարարել Անկարայի պահանջը։ Այս մասին հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Կուրթուլմուշը, հայտնում է Associated Press–ը։
Նա նաեւ նշել է, որ Անկարայում Նիդեռլանդների դեսպանին, որը դիվանագիտական ճգնաժամի պահին Թուրքիայի սահմաններից դուրս էր գտնվում, չեն թույլատրի վերադառնալ Թուրքիայի մայրաքաղաք։ Կուրթուլմուշը նաեւ հայտնել է, որ կառավարությունը երկրի խորհրդարանին խորհուրդ է տվել դուրս գալ Նիդեռլանդների հետ խորհրդարանական բարեկամական խմբից։ Նրա խոսքով քաղաքական պատժամիջոցները կգործեն, քանի դեռ Նիդեռլանդները քայլեր չձեռնարկեն իրենց գործողությունների «շտկման» համար։ «Սա խորը ճգնաժամ է, բայց մենք չենք այն ստեղծել»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով