Հաստատվել է օտարերկրյա բուհերում քննությունների ժամանակացույցը
Հաստատվել է միջպետական ծրագրերով օտարերկրյա բարձրագույն ուսումնականհաստատություններում 2017-2018 ուսումնական տարում բակալավրի կրթականաստիճանի համար ընդունելության քննությունների ժամանակացույցը:
ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ համաձայն հաստատված ժամանակացույցի՝ քննությունները տեղի կունենան հետեւյալ գրաֆիկով՝
Երեւանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում մարտի 14-ին,ժամը 14:00-ին կկազմակերպվեն «Հայոց լեզու եւ գրականություն», «Ֆիզիկա»,
մարտի 15-ին, ժամը 14:00-ին՝ «Մաթեմատիկա», «Քիմիա», «Հայ ժողովրդիպատմություն», «Աշխարհագրություն»,
մարտի 16-ին, ժամը 14:00-ին«Կենսաբանություն», օտար լեզու («Անգլերեն», «Ֆրանսերեն») առարկաների քննությունները:
Մարտի 15-ին, ժամը 10:00-ին Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (5-րդ հարկ, նկարչական սրահ) տեղի կունենա «Գծանկար»,
մարտի 16-ին ժամը 10:00-ին նույն տեղում «Կոմպոզիցիա»,
մարտի 17-ին, ժամը 10:00-ին Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գծագրության ամբիոնում «Գծագրություն» առարկաների քննությունները:

















































