Ջրառատի միջադեպի մասով կան ոստիկանության բաժին բերման ենթարկվածներ
ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաղորդագրություն է տարածել երեկ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպի առիթով.
«Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպով ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ:
Կան ոստիկանության բաժին բերման ենթարկվածներ:
Գործին կտրվի համապատասխան ընթացք:
Լրատվամիջոցներին, ինչպես և քաղաքական ուժերին մեկ անգամ ևս կոչ ենք անում չճշտված ու կանխակալ տեղեկություններ տարածելով՝ թյուրիմացության մեջ չգցել հասարակությանը:
Գործի ընթացքի վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի»:

















































