Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը խոստացել է «պատասխան» տալ Նիդերլանդներին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյութ Չավուշողլուն հայտարարել է, որ Ռոթերդամում իր ելույթի կապակցությամբ Նիդերլանդների մերժումը «անպատասխան չի մնա»։
«Անպատասխան դա չի մնա։ Մենք կարձագանքենքб ինչպես հարկն է։ Նիդերլանդների այդ ֆաշիստական քայլը արվել է ոչ թե իմ՝ նախարար Չավուշողլուի, այլ ամբողջ Թուրքիայի դեմ»,– հայտարարել է նա Ստամբուլում լրագրողներին։
Չավուշողլուի խոսքերով, իր ինքնաթիռը ընդունելու Նիդերլանդների մերժումը «անընդունելի որոշում է բոլոր կողմերից՝ թե դիվանագիտության տեսանկյունից, թե՝ միջազգային իրավունքի»։
«Եվրոպական մի քանի երկրներ, եւ առաջին հերթին Նիդերլանդները, հիշեցնում են Երկրորդ համաշխարհային պատերազամի շրջանի պետությունները. тույն ռասիզմը, քսենոֆոբիան, ագրեսիան»,– ասել է նա։
Ավելի վաղ Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեկնաբանությունը, ով երկրի իշխանություններին նացիստների հետ էր համեմատել, «խելազուրկ» էր անվանել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով