Աղի չարաշահման եւ ցրված սկլերոզի միջեւ կապ կա
Կերակրի աղի չափից ավելի գործածումը կարող է ցրված սկլերոզի ռիսկի գործոն լինել, նախազգուշացնում են Յելի համալսարանի գիտնականները: Նրանց վերջին հետազոտությունը հրապարակվել է Nature Immunology ամսագրում:
Ռիսկի գործոններ են համարվում նաեւ գենետիկ նախահակվածությունը, D վիտամինի դեֆիցիտը, ծխելը եւ ճարպակալումը:
Հիշեցնենք, որ ցրված սկլերոզը աուտոիմունային հիվանդություն է, որի դեպքում ախտահարվում է նյարդաթելերի միելինային թաղանթը: Դա բերում է նյարդային համակարգի բաժինների ծանր ախտահարման:
Հիվանդության հետ կապված խնդիրներից 100 տոկոսով ազատող հատուկ թերապիա չկա: Վերջին հետազոտությունները հիվանդության դեմ գործուն թերապիա մշակելու հույս են ներշնչում: Գիտնականները պարզել են, որ բջիջներում աղի չափից ավելի մեծ խտության դեպքում տեղի է ունենում Wnt ազդանշանային ուղու ակտիվացում, որի բաղադրիչներից մեկը β-կատենին սպիտակուցն է:
Wnt ուղին առաջացնում է կարգավորող T-բջիջների աշխատանքի խախտումներ, որոնք արտադրում են ինտերֆերոն-գամմա ցիտոկիններ եւ ինտերլեյկին-10: Ցիտոկիններում հաշվեկշռի խախտումը ձեւափոխվում է բորբոքային պրոցեսների, որոնք կենտրոնական նյարդային համակարգի համար վտանգավոր են:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...