4 մթերք, որոնք մրսածության դեպքում ավելի լավ է չօգտագործել
Մի քանի մթերքների գործածումը կարող է օրգանիզմում բորբոքային պրոցեսները խորացնել, ուստի մրսածության հիվանդությունների ժամանակ խորհուրդ է տրվում դրանցից խուսափել: Ներկայացնում ենք այդպիսի մթերքներից մի քանիսը:
Շաքար
Մրսածության հիվանդությունների ժամանակ խորհուրդ է տրվում շաքարի գործածումը սահմանափակել: Կարծիք կա, որ շաքարը խանգարում է վերին շնչուղիներից լորձի հեռացմանը: Դրանից բացի, շաքարը հրաշալի սնուցող միջավայր է, այդ թվում՝ ախտածին օրգանիզմների համար, եւ մրսածության ժամանակ շաքարի չարաշահումը կարող է թուլացնել ավշային համակարգը:
Կոֆեին
Կոֆեին պարունակող ըմպելիքները եւ մթերքները կարող են ջրազրկում առաջացնել, հենց այս պատճառով մրսածության դեպքում դրանք չափազանց անցանկալի են: Խորհուրդ է տրվում բավարար քանակությամբ հեղուկ խմել՝ օրգանիզմից տոքսինների դուրսբերումն արագացնելու համար:
Ալկոհոլ
Մրսածության դեպքում խորհուրդ է տրվում հրաժարվել նաեւ ալկոհոլից. նույնիսկ առողջ մարդկանց խորհուրդ է տրվում այն վերապահումներով օգտագործել, իսկ հիվանդության դեպքում ալկոհոլային ըմպելիքները կարող են օրգանիզմը թուլացնել եւ ջրազրկել:
Կաթնամթերք
Կաթը եւ կաթից պատրաստված մթերքները որոշ մարդկանց մոտ լորձը թանձրացնում են, դժվարացնում շնչառությունը: Այս պատճառով մրսածության դեպքում կաթնամթերք կարելի է օգտագործել միայն այն դեպքում, եթե ձեր ինքնազգացողության վրա չի անդրադառնում:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...