Եվրոպայի լիգա. Հենրիխ Մխիթարյանը՝ շաբաթվա խորհրդանշական հավաքականում (Լուսանկար)
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ՈւԵՖԱ-ի վարկածով ընդգրկվել է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղերի խորհրդանշական հավաքականում: Ռուսական «Ռոստովի» դեմ արտագնա խաղում (1:1) Հայաստանի հավաքականի ավագը մեկնարկային կազմում հանդես էր եկել 67 րոպե եւ, դառնալով գոլի հեղինակ, ՈւԵՖԱ-ի վարկածով ճանաչվել էր նաեւ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
Դարպասապահ. Յան Զոմեր («Բորուսիա Մ.»):
Պաշտպաններ. Մալո («Սելտա»), Ուրոշ Սպայիչ («Անդերլեխտ»), Լյուդվիգ Աուգուստինսոն («Կոպենհագեն»):
Կիսապաշտպաններ. Ալեխանդրո Պոզուելո («Գենկ»), Հենրիխ Մխիթարյան («Մանչեսթեր Յունայթեդ»), Կորենտին Տոլիսո («Լիոն»), Ռուսլան Միլինովսկի («Գենկ»):
Հարձակվողներ. Վենսան Աբուբաքար («Բեշիկթաշ»), Ալեքսանդր Լակազեթ («Լիոն»), Մբվանա Սամատա («Գենկ»):
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանն ՈւԵՖԱ-ի վարկածով ընդգրկվել էր նաեւ Եվրոպայի լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման 4 հավակնորդների թվում: Քվեարկությունը կավարտվի մարտի 10-ին՝ Երեւանի ժամանակով 18:00-ին:



















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում