Ադրբեջանում թիրախավորված և համակարգված կիբեռարշավ է իրականացվում ակտիվիստների և լրագրողների դեմ. Amnesty International
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների համար պայքարողները, լրագրողները և այլախոհները համակարգչային նենգ արշավների զոհ են դառնում, որոնք ուղղված են նրանց անձնական տեղեկատվությունը և մասնավոր նամակագրությունը ձեռք բերելուն, գրում է «Ազատություն» ռադիոկայանի միջազգային ծառայությունը:
Մարտի 10-ին հրապարակված զեկույցում Amnesty-ն նշել է, որ վերջին 13 ամիսներին նման հարձակումներն ուղղված են իշխանության քննադատների դեմ:
Այդ գործողություններից տուժածներն իրավապաշտպան կազմակերպությանը հայտնել են, որ իրենց համոզմամբ՝ այս հարձակումների հետևում կանգնած են Ադրբեջանի իշխանությունները:
«Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանում թիրախավորված և համակարգված կիբեռարշավ է իրականացվում քննադատական ձայների նկատմամբ, որոնցից շատերը երկար ժամանակ իշխանության բռնաճնշումների զոհ են եղել»,- ասել է կազմակերպության տեխնոլոգիական հարցերով ավագ փորձագետ Կլաուդիո Գուարնիերին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով