Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացի 737 դոլարի պարտք ունի
2017-ի հունվարի 1-ի դրությամբ Ադրբեջանի պետական պարտքը կազմել է 6913․2 մլն դոլար, բնակչության մեկ շնչին բաժին հասնող արտաքին պարտքն էլ՝ 704․7 դոլար։ Այս մասին հայտնել է Report–ը՝ վկայակոչելով կառավարության ամենամյա հաշվետվությունը։
Ըստ աղբյուրի՝ վարկային համաձայնագրերով ներգրավված ընդհանուր վարկերի գումարի հարաբերակցությունը 2016-ի ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 32․3 տոկոս, իսկ օգտագործված ու պետական պարտք համարվող վարկերի հարաբերակցությունը ՀՆԱ-ի հանդեպ՝ 20․4 տոկոս։
Ըստ հաշվետվության՝ Ադրբեջանի արտաքին պետական պարտքը 2016-ի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 6․894․3 մլն դոլար, իսկ ՀՆԱ-ի հետ դրա հարաբերակցությունը՝ 19․8 տոկոս։ Պարտքի կառուցվածքը ներառում է պետական երաշխավորումով ներգրավված վարկերի գծով պետության ուղղակի ու պայմանական պարտականությունները։ Բնակչության մեկ շնչին բաժին հասնող արտաքին պարտքը կազմել է 737․2 դոլար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով