Նիդեռլանդների կառավարությունը հրաժարվում է պաշտոնական ընդունելության արժանացնել Չավուշօղլուին
Նիդեռլանդների կառավարությունը կհրաժարվի Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուի պաշտոնական ընդունելությունից, եթե նա ժամանի՝ Թուրքիայում ծրագրված սահմանադրական հանրաքվեի օգտին քարոզելու նպատակով։ Այս մասին հայտնել է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտտեն, փոխանցում է Reuters–ը։
Նրա խոսքով արտգործնախարար Բերթ Քենդերսը զանգահարել է իր թուրք գործընկերոջն ու հայտնել, որ նրա այցելությունն անցանկալի է ու որ ժամանելու դեպքում նա պաշտոնական ընդունելության չի արժանանա։ «Նա կարող է ժամանել Նիդեռլանդներ, այցելել թանգարաններ ու հիանալ կակաչներով։ Բայց մենք չենք ուզում, որ նա այստեղ հանրահավաքներ կազմակերպի»,- ասել է Ռյուտտեն։ Նա նշել է նաեւ որ այս մերժումը ամենաուժեղ ազդանշանն է, որը Հոլանդիայի կառավարությունը կարող է ուղարկել Անկարային՝ համարելով Թուրքիային ՆԱՏՕ-ում իր դաշնակիցը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով