Ինչպես է ծիծաղը կապված մարդու գիտակցության հետ և ինչով է օգտակար. գիտական պատասխան
Ուրիշների և ինքն իր վրա ծիծաղելը օգտակար է
առողջության համար և ոչ միայն։ Պարզվում է, որ ծիծաղը ուղիղ կերպով կապված
է այս կամ այն հարցում մարդու գիտակցության հետ։ Այս մասին Facebook-ում
պատմել է բժիշկ Անդրեյ Բելովեշկինը։
Երբ եվրոպացիներն առաջին անգամ սկսել են արևելյան պրակտիկայի գիտական
ուսումնասիրությունը, ապա նրանց համար շատ տարօրինակ էր այն, որ տիբեթական
բուդդիստները մշտապես կատակներ էին անում։ Եվրոպացիները փորձում էին պնդել,
որ իրենց ավելի լուրջ պահեն, սակայն նրանց բացատրում էին, որ հումորի
զգացողությունը բարդ մեդիտատիվ պրակտիկաների հասնելու պարտադիր պայման է։
Եվ այսօր էլ կարելի է տեսնել, թե ինչպես են
մարդիկ «շատ լուրջ» մեդիտացիա անում կամ առողջ սնունդով զբաղվում, ինչը
զգալիորեն մեծացնում է օրթորեքսիայի հավանականությունը,– գրում է նա։
Գիտնականի խոսքերով՝ հումորն ու գիտակցությունը կապված են։
«Մեզ վրա և ուրիշների վրա ծիծաղելը շատ օգտակար է առողջության համար և
ոչ միայն։ Մենք ծիծաղում ենք հաճախ առանց պատճառի և դա բացարձակ նորմալ է,
քանի որ ծիծաղի միայն 10% է պայմանավորված կատակներով»,– նշում է Անդրեյը։
Նա պատմում է, որ դեռևս 60-ական թվականներին Սթենֆորդի համալսարանում
հոգեբույժ Վիլյամ Ֆրայը դրել է ծիծաղաթերապիայի հիմքերը։ Հումորի
զգացողության փոփոխությունը շատ խանգարումների նշան է։ Օրինակ՝ ծերության։
Տարիքի հետ մենք գնալով ավելի քիչ ենք ծիծաղում և դա շատ վատ է։ Երեխաներն,
օրինակ, մեզանից 20 անգամ ավելի շատ են ծիծաղում։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...