Սննդային հավելումները վտանգավոր են առողջության համար․ գիտնականներ
Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները (ԱՄՆ)
պարզել են, որ մեծ քանակությամբ դիետիկ հավելումները պարունակում են
պոտենցիալ վտանգավոր և չհաստատված դեղեր՝ գրում է MedicalXpress-ը։
Հետազոտողների խոսքով՝ սննդային հավելումների
ավելի քան հազար ապրանքանիշեր պարունակում են անցանկալի նյութեր: Վերջին
տասնամյակում ԱՄՆ առողջապահության ոլորտի աշխատակիցները հրապարակել են
ավելի քան 700 նախազգուշացումներ այնպիսի բիոլոգիական ակտիվ դեղերի վաճառքի
մասին, որոնք պարունակում են չարտոնված բաղադրիչներ: Բացի դրանից,
Սննդամթերքի և դեղերի վարչությունը (FDA) պարզել է, որ դեպքերի 98%-ի
ժամանակ փաթեթավորման վրա այդպիսի նյութերի հավելումների առկայության մասին
որևէ զգուշացնող պիտակ չկա:
2007-2016 թթ․ պոտենցիալ վտանգավոր
հավելումների 46%-ը կապ ուներ սեռական գործառույթների ուժեղացման հետ և
պարունակում էր սիլդենաֆիլ, 41%-ը՝ նպաստում էր քաշի կորստին և պարունակում
էր սրտանոթային համակարգի համար վտանգավոր նյութեր, և 12%-ը` ստեորիդներով
հարուստ հավելումներ, որոնք օգնում են մեծացնել մկանային զանգվածը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել