Ինչպես անարգեցին ֆուտբոլը Բարսելոնայում
Իհարկե, առավել միամիտները եւ ֆուտբոլը խորությամբ չտիրապետողները կարող են հանգիստ ասել, թե ՊՍԺ-ի կարգի թիմը հանգիստ կարող է խաղի վերջում յոթ րոպեում երեք գոլ բաց թողնել:
Իսկ նրանք, ովքեր ֆուտբոլից հասկանում են, գիտեն, որ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում վերջին յոթ րոպեում ՊՍԺ-ի կարգի թիմը չի կարող երեք գոլ բաց թողնել «Բարսելոնայից», որը մի կերպ է հաղթում «Լեգանեսին», եւ որտեղ խաղում են Նեյմար ու Սուարես, որոնք անդադար իրենց վայր են գցում, մուրալով 11 մետրոնոց հարված կամ տուգանային:
Խաղից դուրսից գոլ եմ խփում՝ թուրք մրցավար Այթեկինը հաշվում է: Նա նշանակում է երկու խայտառակ, գոյություն չունեցող 11 մետրոնոց: ՊՍԺ-ի ֆուտբոլիստների մի մասը, չգիտես ինչու, ֆուտբոլ չի խաղում եւ կանգնած նայում է, թե կատալոնացիներն ինչպես են գրոհում, ճիշտ այնպես, ինչպես «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն էին դիտորդի դերում Փարիզում, երբ պարտվեցին 4:0 հաշվով:
Իսկ երբ ավելացված ժամանակում անհետացավ խաղի րոպեները ցուցադրող գրաֆիկան, պարզ դարձավ, որ խաղալու են այնքան, մինչեւ խփվի վերջին գոլը:
Բարսելոնայում անարգեցին ֆուտբոլը, ծաղր ու ծանակի ենթարկեցին: Միլիոնավոր մարդիկ գումարներ կորցրին, իսկ մի քանի հոգի հսկայական գումար դիզեց: Արդյունքում, արդեն որեւէ լուրջ մարդ չի կարող հավատալ, որ Բլատերի եւ Պլատինիի հեռացումից հետո ֆուտբոլն ավելի ազնիվ է դարձել:
Ապրեւմ ենք մեծխայտառակությունների ժամանակում:
Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում