Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը «Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր Իսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմը Կաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցել Այնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու է Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը Ինչո՞ւ են մեծահարուստները լքում Բրիտանիան ու Ֆրանսիան Արգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26-մետրանոց արձանը. այն ամենաբարձրն է աշխարհում

Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործովՎազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիրԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմըԿաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցելԱյնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու էՀայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիրԻսրայելը չի հեռանա Լիբանանի հարավիցՓամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինըԻնչո՞ւ են մեծահարուստները լքում Բրիտանիան ու ՖրանսիանԱրգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26-մետրանոց արձանը. այն ամենաբարձրն է աշխարհումՀայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՄերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԳյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանումԻսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան ԱրաբիայինԻրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս ԱնջելեսինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՍթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիրԿատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. ԱրաղչիՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըGen Z-ներն ավելի շատ են վաստակում նախորդ սերունդներից․ Վերլուծական կենտրոնի հետազոտությունըՍթարմերը հրաժարական է տվելԱդրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվելԱշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցԻրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասինԿիևյան կամուրջի հիմնանորոգման տեմպը լավն է, վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի. քաղաքապետՔննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցերՈրտեղ մանկապարտեզային խնդիրը ամենասուրն էր, լուծումները տվել ենք. Տիգրան ԱվինյանՄեր նպատակն է՝ մարդիկ ավելի շատ օգտվեն հանրային տրանսպորտից. ԱվինյանՆոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանումՊաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսինԱնակնկալ, թե՞ օրինաչափությունԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵրկրաշարժ՝ Իջևանի մոտԱռողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասինԻրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ TasnimԼեհաստանում աերոզոլների արտադրության գործարանում խոշոր հրդեհ է բռնկվելԱդրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակըՄարտուն Գրիգորյանի հետախուզվող որդին՝ Կամո Գրիգորյանը, կալանավորվել էԱրտենի գյուղի մոտ ավտովթարից զոհվել է մեկ, տուժել 9 մարդՀայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ումԱստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներՀունիսի 22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՓրկարարներն անվտանգ դուրս բերել քաղաքացիներինՀայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստովՊատվո պահակային վաշտի մարզումները. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Մշակույթ

«Իմ հայրը գերմարդ էր». Նիկոլա Ազնավուր

«Ազնավուր» հիմնադրամն իր երախտագիտությունն է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին, Հայաստանի կառավարության անդամներին եւ բոլոր նրանց, ովքեր ներկա են գտնվել Փարիզում Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը։

Հիմնադրամը ներկայացնում է Շառլ Ազնավուրի որդու՝ Նիկոլա Ազնավուրի հարցազրույցը Le Journal du Dimanche-ին, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ: Հարցազրույցում նա պատմում է Երևանում «Ազնավուր» կենտրոնի ծրագրի, հոր հետ հարաբերությունների և իր հայկական արմատների մասին։


LeJournalduDimanche․Հաջորդ ուրբաթ Դուք Երեւանում ներկայացնելու եք «Ազնավուր» կենտրոնի ծրագիրը, որը Ձեր հոր վերջին նախաձեռնություններից մեկն էր: Ի՞նչ կարող եք պատմել այս ծրագրի մասին: Ինչպե՞ս այն ծնվեց: Ո՞րն է դրա առաքելությունը։

Նիկոլա Ազնավուր․Այս ծրագրի գաղափարը հորս մոտ ծնվել է տարիներ առաջ եւ մենք այն ձեւավորել ենք միասին: Նրա ցանկությունը էր կիսվել մարդկանց հետ իր համար ամենաթանկով՝ ֆրանսերենով, երաժշտությամբ եւ կինոյով: Ինձ թույլ տամ մեջբերել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը. «Ֆրանսիական մշակույթը կշողա Հայաստանում «Ազնավուր» կենտրոնի միջոցով»:

Այդ կենտրոնի մի մասը նվիրված կլինի նրա արվեստին, բայց ավելի շատ ինտերակտիվ միջավայրի, այլ ոչ թե ավանդական թանգարանիտեսքով: Կենտրոնի այցելուներին կողջունի հորս ձայնը, որը կուղեկցի նրանց հորս կյանքի ամենանշանակալի փուլերով` ծնողների արտագաղթից մինչեւնրա հաղթանակը բեմում: Բացի թանգարան լինելուց կենտրոնը նաեւ հանդես կգա որպես կրթական եւ մշակութային փոխանակումների, քննարկումների եւ ուսանելու վայր: Մենք մասնավորապես կենտրոնում կառաջարկենք ֆրանսերենի ուսուցման մեթոդ` հիմնված հորս ստեղծագործությունների տեքստերի վրա:

«Ազնավուր» կենտրոնի ամբողջական հայեցակարգն ու գաղափարը կներկայացվի լայն հանրությանը հոկտեմբերի 11-ինԵրեւանում՝Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում, որն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում: Չնայած այն խոր վշտին, որ կենտրոնը պետք է հանդիսավոր բացեմ առանց հորս, իմ պարտքն է հարգել նրա հիշատակը եւ անել ամեն ինչ, որպեսզի նրա տեսլականը իրականություն դառնա:

LeJournalduDimanche․Միասին դուք հիմնել եք «Ազնավուր» հիմնադրամը: Կարո՞ղ եք ասել՝ ինչ հանգամանքներում է այն ստեղծվել, ինչպիսի՞ գործունեությունայն կարող է ծավալել եւ որո՞նք են հիմնադրամի առջեւ դրված նպատակները:

Նիկոլա Ազնավուր․ Հայրս խորապես նվիրյալ մարդ էր: Մեծահոգությունն ուառատաձեռնությունը նրա կյանքի առանցքում էին եւ՛ որպես արտիստ, եւ՛ որպես մարդ: Գործը ու ժառանգությունը, որը նա թողնում է իրենից հետո,հսկայական է։ Հանրությունը հիշում է նրա նվիրվածությունը հայ ժողովրդին, որը նա ցուցաբերեց 1988 թ․ Սպիտակի ողբերգական երկրաշարժից հետո, հատկապես «Քեզ համար Հայաստան» նախաձեռնության միջոցով: Նա հավասարապես ներգրավված էր նաեւ քաղցկեղի եւ ալցհեյմերի դեմ պայքարում, վերջերս մասնակցել է նաեւ Հայիթի երկրաշարժի զոհերին օգնության տրամադրելուն:

Մեծ պատիվ եւ մեծ հնարավորություն էվառ պահել հորս հիշատակը հիմնադրամի միջոցով: Ցանկանում եմ ընդգծել, թե որքան զգացված եմ վերջին օրերինմարդկանց աջակցությունից: Սրտանց շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց աջակցությունն են ցուցաբերելթե՛ իրենց խոսքերով,թե՛ հիմնադրամին կատարած իրենց նվիրատվություններով:

LeJournalduDimanche․ Ձեր հորը՝ Շառլ Ազնավուրին, համազգային հարգանքի տուրք մատուցվեց Փարիզի Հաշմանդամների պալատում։ Դուք անմիջապես ընդունեցի՞ք այդ գաղափարը, թե այն քննարկումների առարկա է եղել ձեր ընտանիքում։ Ի՞նչը ձեզ ստիպեց համաձայնվել։ Ի՞նչ մտապահեցիք այդ հանդիսավոր պահից, այդ օրը հնչած ելույթներից, հատկապես Հանրապետության նախագահի ելույթից։

Նիկոլա Ազնավուր․ Հայրս հայ ներգաղթյալների որդի էր։Իմ պապիկն ու տատիկը ամեն ինչ արել են ֆրանսիական հասարակությունում ինտեգրվելու համար։ Սակայն դա ոչ մի կերպ չիազդել Հայաստանին մեր պատկանելիության եւ կապվածության վրա։ Հայրս շատ երջանիկ կլիներ, եթե իմանար, որ արժանացել է նման պատվի, երբ Հայաստանի ու Ֆրանսիայի ղեկավարներըմիասին հարգում են իր հիշատակը Ֆրանսիական հանրապետության համար խորհրդանշական այս վայրում։

Էմանուել Մակրոնի ելույթը շատ հուզիչ էր։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Մակրոնին, վարչապետ Փաշինյանին եւ նախագահ Սարգսյանին մեր կողքին լինելու եւ հոգեհանգստի արարողությանը մասնակցելու համար։Նաեւ շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր մտերիմներին, ներկաներին, ովքեր հավաքվել էին նրան հարգանքի տուրք մատուցելու։

LeJournalduDimanche․ Շատերի համար Շառլ Ազնավուրն աշխարհում ամենահայտնի ֆրանսիացի երգիչն էր։ Արդյոք նրա մեջ երկու մարդ էր ապրում, որոնց պիտի տարբերակեիք․ Շառլ՝ հայր ու տղամարդ, եւ Ազնավուր՝ ժողովրդական գործիչ։ Ինչո՞վ էին նրանք միմյանցից տարբերվում

Նիկոլա Ազնավուր․ Հայրս գերմարդ էր։ Կարո՞ղ եք պատկերացնել՝ 94 տարեկանում ինքնաթիռ նստել Ճապոնիայում երկու համերգ ունենալու համար, վերադառնալ եւ իրար հետեւից անցկացնել հարցազրույցներ։ Մինչեւ բավականին պատկառելի մի տարիք հասնելը, նա ընդամենը գիշերը մի քանի ժամ էր քնում։ Նա միշտ ստեղծագործում էր՝ տեքստ գրում, երաժշտություն ստեղծում, համերգ տալիս կամ շրջագայում․․ Նա պետք է որ ապրած լինի սովորական մարդու առնվազն երեք կամ չորս կյանքին համարժեք։ Կարծում եմ, որ ստեղծագործելով ապրելու այս անհագ ծարավը նրան փոխանցվել էր իր ծնողներից, ովքեր մազապուրծ էին եղել ցեղասպանությունից։ Այդ խոր ցնցումը մղում է ապրելու։

LeJournalduDimanche․ Նա բավականին շատ էր աշխատում։ Ինչպես էր կարողանում ժամանակ գտնել ընտանիքի համար համերգների եւ ստեղծագործելու հետ միաժամանակ։

Նիկոլա Ազնավուր․ Երբ նա երկար շրջագայությունների էր մեկնում,մենք նրան շատ քիչ էինք տեսնում, բայց նա մեզ ամեն օր զանգում էր։ Միշտ վերադառնում էր շատ նվերներով եւ մեծ սիրով։ Մենք մեծացել ենք այդպիսի միջավայրում եւ հասկացել ենք, որ մարդկային հարաբերություններն ամենակարեւորն են։

LeJournalduDimanche․ Ի՞նչ խորհուրդներ է նա տվել Ձեզ, որոնք մինչ այսօր ուղղություն են տալիս կյանքում։ Ձեր կարծիքով, կյանքի ո՞ր կանոններն են նրան ուղեկցել եւ թույլ տվել դառնալ այն, ինչ նա դարձավ։

Նիկոլա Ազնավուր․ Հայրս երբեք խորհուրդներ չի տվել, նույնիսկ իր երեխաներին։ Նա սովորեցնում էր օրինակով։ Նա մեզ սովորեցրել է աշխատանքի եւ ճշտապահությանկարեւորությունը։ Նրա կարեկցելու զգացումը, մարդասիրական գործունեությունը ինձ ոգեշնչում են շարունակելու իր գործը։ Իմ հոր ամենանվիրական ցանկություններից մեկն էր «Ազնավուր» հիմնադրամի շուրջ միավորել բոլոր նրանց, ովքեր իրենց մեջ գտնում են մարդկանց հետ կիսվելու եւ բաց լինելու արժեքները։

LeJournalduDimanche․ Ունե՞ք ընդհանուր երաժշտական նախասիրություններ։

Նիկոլա Ազնավուր․ Հայրս հետաքրքրված էր երաժշտական բոլոր ժանրերով՝ անընդհատ փնտրելով նոր մտքեր եւ ոգեշնչում, բայց առավելապես կապված էր տեքստերի որակին եւ ֆրանսիական երաժշտության մեծ հեղինակներին։ Ինչ վերաբերում է ինձ, խոստովանեմ, որ իր երգերից բացի գրեթե ուրիշ բան չեմ լսում։Տպավորություն ունեմ, որ նա ամեն ինչ ասել է, ամեն ինչ գրել է մարդկային զգացմունքների մասին։

LeJournalduDimanche․ Ի՞նչ էր նա Ձեզ պատմում իր կյանքից, իր ծնողներից, Հայաստանից։ Ինչպիսի՞ դրվագներ էր շոշափում։ Ի՞նչ է նա Ձեզ սովորեցրել իր պատմության մասին։

Նիկոլա Ազնավուր․Ինձ բախտ չի վիճակվել ճանաչել տատիկիս եւ պապիկիս, որովհետեւ նրանք մահացել էին, երբ ես դեռ չէի ծնվել։

Հայրս հակված չէր շատխոսել այդ մասին, միգուցե սա պայմանավորված հայկական դաստիարակությունից բխող որոշակի զսպվածությամբ։ Բայց նա սիրում էր մեզ պատմել հետաքրքրաշարժ պատմություններ իր ծնողների մասին։ Քիչ ավելի ուշ ես դրանցից ավելի շատերն իմացա՝ կարդալով նրա գրքերը։

Հայաստանը բացահայտել եմ իր հետ ճանապարհորդությունների ժամանակ։ Առաջին անգամ, երբ այնտեղ եմ գնացել, միանգամից համակվել եմ մի շատ ուժեղ զգացումով։ Հույս ունեմ հաստատվել Հայաստանում՝ նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ։

LeJournalduDimanche․ Ի՞նչ եք հասկացել նրանից, եւ, ի՞նչ եք կարծում, նա, ով այդքան հետաքրքրասեր էր երիտասարդության հանդեպ, ի՞նչ հասկացած կլինի Ձեզնից։

Նիկոլա Ազնավուր․ Նա շատ էր կարդում, հետաքրքրվում էր այն ամենով, ինչ տեղի է ունենում աշխարհում։Նա ծարավ էր ճանապարհորդությունների, բացահայտումների, սիրում էր ինֆորմատիկան, լուսանկարչությունը եւ ուզում էր փորձել աշխարհի բոլոր խոհանոցները։ Նա ինձ փոխանցել է այդ հետաքրքրասիրությունն ու սրտաբացությունը։ Հետաքրքրասեր մարդիկ միշտ ինչ-որ բան ունեն կիսելու։

LeJournalduDimanche․ Գիտե՞ք՝ ինչու է նա ընտրել Նիկոլա անունը Ձեզ համար։

Նիկոլա Ազնավուր․Նա ընտրել էր ռուսական անուններ իր վերջին երեք երեխաների համար՝ Կատյա, Միշա, Նիկոլայ։ Բայց Ֆրանսիայում մարդիկ սխալ էին արտասանում իմ անունը, եւ նա նախընտրեց Նիկոլան։

LeJournalduDimanche․ Իր ո՞ր երգն եք նախընտրում։ Ո՞րն է, ըստ Ձեզ, նրան առավելագույնս բնորոշում։ Լսե՞լ եք այն երգերը, որոնք դեռ գրում էր։ Ինչի՞ մասին են։

Նիկոլա Ազնավուր․Ես չունեմ առանձին նախընտրածերգ, դրանք բոլորն այնքան ամբողջական են։ Տարբեր երգեր ինձ ուղեկցում են կյանքիս տարբեր դրվագներում՝ կախված իրավիճակներից, որոնց միջով անցնում եմ։

LeJournalduDimanche․ Ի՞նչ կցանկանայիք, որ հիշվի նրանից։

Նիկոլա Ազնավուր․Ամեն ինչ։ Որ հիշենք նրա ստեղծածն իր ամբողջականությամբ, այն այնքան հարուստ է՝ երաժշտությունը, կինեմատոգրաֆիան, ինչպես նաեւ իր մարդասիրություն ու համամարդկային արժեքները։ Նա երգում էր ութ լեզուներով։ Իր հանդիսատեսը շատ մեծ է, նա կարողացել է հուզել սրտերն ամենուր, որտեղ երգել է եւ անցնել սերունդների միջով։

LeJournalduDimanche․ Ի՞նչն է ամենաթանկը, որ նա կտակել է Ձեզ։ Նրա ո՞ր առարկան կցանկանայիք պահել՝ որպես հուշ։

Նիկոլա Ազնավուր․Մենք ընտանիքում կապված չենք առարկաներին։ Մենք միակարծիք որոշեցինք իր անձնական իրերը նվիրել «Ազնավուր» հիմնադրամին։ Նա ընդմիշտ կլինի մեզ հետ, մեր սրտերում եւ հուշերում։ Ամենաթանկ բանը, որ նա մեզ տվել է՝ ուրիշներին օգտակար լինելու պատրաստակամությունն է։

LeJournalduDimanche․ Իսկ ո՞րն էր վերջին նվերը, որ նա Ձեզ բերել է շրջագայությունից։

Նիկոլա Ազնավուր․ Ճապոնիայում նա գնել էր մի զվարճալի շապիկ իմ որդու՝ Միսաքի համար, ով ծնվել է այս տարվա օգոստոսին։ Մենք միասին նշեցինք նրա մեկամսյակը։

Լուրեր Հայաստանից - NEWS.am