Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորը բարձրաձայնել է Օսմանյան կայսրությունում կանանց իրավունքների պայքար ծավալած հայուհիների մասին
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի կին պատգամավոր Սելինա Դողանը Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Մեջլիսում բարձրաձայնել է Օսմանյան կայսրությունում կանանց իրավունքների համար պայքարում իրենց մեծ ներդրումն ունեցած հայ կանանց մասին, որոնց թվում են Հայկանուշ Մարկը, Զաբել Եսայանը, Սրբուհի Դյուսափը, Զաբել Ասատուրը, Էլպիս Կեսարացյանը և այլք:
Ինչպես հայտնում է «Ակօսը»-ը` Դողանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Թուրքիայում ֆեմինիզմի պատմության շրջանակում հայ կանանց պատմությունները դիտավորյալ ստվերում են թողնվում և չեն փոխանցվում սերունդներին:
«Այն դեպքում, երբ այս երկրի ֆեմինիզմի պատմության մեջ իր արժանի տեղն է զբաղեցնում, օրինակ, Սաբիհա Սերթելը, նրա իսկ ժամանակակից Էլպիս Կեսարացյանի մասին խոսելը ոչ ոքի մտքով անգամ չանցավ: Կանանց ընտրելու և ընտրվելու իրավունքի համար պայքարող և իմ կողմից շատ հարգված Նազիհե Մուհիդդինի մասին գրված պատմություններում ուղիղ 14 տարի կանանց ամսագրի հրատարակմամբ զբաղված Հայկանուշ Մարկի մասին խոսք չկա», - ասել է հայազգի պատգամավորը:
Սելինա Դողանը նաև իր ելույթի ընթացքում անդրադարձել է այս հայուհիների կյանքի պատմություններին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով