«Սրտիս Փիրուզը». թուրք լրագրողի վեպը 1915թ. թուրք աղայի կողմից որդեգրված հայ աղջկա մասին
Ստամբուլում տեղի է ունեցել թուրք գրող, լրագրող Նիվեր Լազօղլուի հեղինակած «Սրտիս Փիրուզը» վեպի շնորհանդեսը: Գիրքը պատմում է 1915-ին թուրք աղաներից մեկի կողմից որդեգրված հայ աղջկա` Փիրուզի մասին:
Լազօղլուն գրքում ներկայացնում է նաև Թուրքիայի Գիրեսուն նահանգից Էլազըղ (Խարբերդ) եկած (բերված-խմբ.) ու 6 տարեկանում որդեգրված Փիրուզի կյանքի հետագա պատմությունը:
Ըստ թուրքական «Sabah» թերթի կայքի` Լազօղլուն հայտնել է, որ վեպի գլխավոր հերոսը` Փիրուզը, եղել է իր տատիկի մտերմուհին, իսկ պատմությունը ինքը լսել է հերոսուհու աղջկանից:
Հեղինակը նշել է, որ այս պատմությունը վեպի է վերածվել հենց Փիրուզի ընտանիքի ցանկությամբ:
«Ցանկացել եմ ներկայացնել նույն հողի վրա դարերով ապրած տարբեր մշակույթի ներկայացուցիչների հարևանությունն ու եղբայրությունը, Անատոլիայի` նմանը չունեցող մշակութային խճանկարը հասցնել մեր օրերը»,- եզրափակել է Լազօղլուն:
Նշվում է, որ վեպը մեծ հետաքրքրություն է առաջացրել թուրք ընթերցասերների շրջանում:
ermenihaber.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով