Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Գիտություն

ԵՊՀ ռեստարտ նախաձեռնությունը քաղքական մանիպուլյացիաներ է գործածում

Արմեն Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ինձ համար մտահոգիչ է, որ ԵՊՀ ռեստարտ նախաձեռնությունը կառուցողական երկխոսության, գործուն ծրագրերի առաջարկման փոխարեն քաղքական մանիպուլյացիաներ է գործածում՝ փորձելով պատրանք ստեղծել, և այդ պատրանքի ուժով մոլորեցնել ուսանողներին, դասախոսներին և առհասարակ՝ հանրությանը։ Ահա այս մտահոգությամբ տոգորված և մայիսի 29-ի նրանց բողոքի ակցիայից ազդված, հարկ եմ համարում ուսանողներին, դասախոսներին (հանրությանը) ներկայացել Ռեստարտ նախաձեռնության որոշ անդամների գործելաոճը, որն ինձ համար անընդունելի է առնվազն համալսարանում։

Կարծում եմ՝ իմ բռնած այս քննությունը օգտակար կլինի ինչպես քննադատական մտքի բանեցման համար, այնպես էլ՝ մեր պաշտպանվածության, և ամեն բան հալած յուղի տեղ չընդունելու համար։ Չէ՞ որ տիրապետելով դիմացինի մանիպուլյատիվ հնարքներին, մենք կարող ենք ստեղծել սեփական պաշտպանության միջոցներ։

Եվ այսպես․ մայիսի 29-ին ԵՊՀ ռեստարտ նախաձեռնության անդամները դուրս էին եկել բողոքի ակցիայի և կոչ էին անում ուսանողներին միանալ դասադուլի։ Լրագրողի այն հարցին, թե քննաշրջանի այս ընթացքում արդյոք ուսանողների համար խնդիր չի լինի դասադուլը, Ռեստարտ նախաձեռնության ակտիվ դերակատարներից Դավիթը նշում էր, որ «ամեն մեկս պարտավոր ենք ինչ-որ մի հատ նեղություն գոնե կրել, որպեսզի կարողանանք մեր լուման ունենալ։ Եթե մենք, մեր կոմֆորտ զոնայից դուրս չենք գալիս, մենք ոչ մի փոփոխություն չենք կարող անել»։ Հետաքրքրականն ու զավեշտալին այն է, որ մինչ այդ նախաձեռնության այս անդամն արդեն մայիսի 16-ին պաշտպանել էր իր կուրսային աշխատանքը և ավարտել համալսարանը։ Այսինքն՝ «իր կոմֆորտ զոնայից» դուրս գալու գաղափարը՝ առնվազն այս մասով, իրագործված չէ։

Ի թիվս մանիպուլյատիվ այլ հնարքների, նրանք կիրառել են հետևյալները․

⚠ «ՓԱՍՏԵՐԻ և ԹՎԵՐԻ ԽԱՂԸ» ՈՐՈՎ ՓՈՐՁ Է ԱՐՎՈՒՄ ՕԲՅԵԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՍՏԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՆՔ ՍՏԵՂԾԵԼ ԵՎ ՄՈԼՈՐԵՑՆԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ։
Մինչ բողոքի ակցիան, արդեն Մայիսի 26-ից Ռեստարտ ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամները ԵՊՀ գնումների պլանից դուրս էին հանել ինչ-ինչ թվեր և ներկայացնում էին դրանք որպես ֆինանսական չարաշահումներ։ Սոցիալական մեդիայում տարածել, ողողել և շրջանառության մեջ էին դրել այդ թվերը, իբրև թե «տեսե՛ք ինչ վատնումներ է տեղի ունենում համալսարանում»։ Այնինչ՝ մինչ այսօր դրա առնչությամբ չկա պատկան մարմինների գնահատականը։ Հիշեցնում եմ՝ անցել է չորս ամիս։

⚠ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՆ ՈՉ ԼՐԻՎ, ԱՂՃԱՏՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ։
Նույն այդ գնումների պլանից դուրս էին բերվել թվեր, որոնք միտումնավոր մեկնաբանվում էին ոչ լիարժեք՝ պատրանք ստեղծելով, իբր թե համալսարանում առկա է ֆինանսական վատնումներ, իբրև թե մեկ ծաղկեպսակը արժե 1․000․000 դրամ։ Այնինչ՝ նշված թիվը նախատեսված էր ողջ տարվա ընթացքում ծաղկեպսակներին հատկացվող գումարի առավելագույնը, և ոչ թե մեկ ծաղկի համար վճարվածը։

⚠ ԼՌԵԼՆ ՈՒ ՉԱՐՁԱԳԱՆՔԵԼԸ։
Հետաքրքրական է, բայց փաստ, որ լռելն ու չարձագանքելը նույնպես հնարքներ են մարդկանց ուշադրությունից ճշմարտությունը շեղելու համար։ Ակցիան նախաձեռնողները գեթ մեկ բառ չէին խոսում ուսումնառության ընթացքում ուսանողների ցուցաբերած թերություններից, կուրսային, դիպլոմային աշխատանքների առուծախից, ծանոթ-բարեկամի միջոցով գնահատական վաստակելուց։ Բնական է, չէ՞ որ նրանք փորձում են իրենց շարքերում համալրել նոր ուսանողների։
Հետաքրքրական է նաև այն, որ Ռեստարտ նախաձեռնության անդամներին մի քանի անգամ հրապարակավ հրավիրել եմ բանավեճի․ ձայն բարբառոյ յանապատի ՝ լռում են և չկա արձագանք։
Նույնիսկ, ռեկտորի հետ հանդիպման ժամանակ բողոքի ակցիայի մասնակիցները հնարավորություն կամ գեթ մեկ հարց չտվեցին ԵՊՀ աշխատակազմի ղեկավարին պարզելու՝ գնումների պլանից նշված թվերը։


⚠ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԲԱՐՈՒ և ՉԱՐԻ, ՍԵՎ ՈՒ ՍՊԻՏԱԿԻ ՄՏԱՑԱԾԻՆ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ։
Իրենց բողոքի ակցիան զուգակցելով աղմուկ-աղաղակներով համալսարանի վարչախմբին ներկայացնում էին չար, ուսանողին չհարգող, համալսարանը բիզնեսի վերածած, նախորդ իշխանությունների հետ սերտ կապեր ունեցողների խմբի։ Պարբերաբար սոցիալական մեդիայում շրջանառության էին դնում մի պատկեր, որտեղ շեշտվում էր, թե ուսանողը չի կարող քննության մասնակցել, եթե վարձավճարը չի մուծել։ Այնինչ՝ շատ տրամաբանական է, որ վճարովի համակարգում սովորող ուսանողները պետք է մուծեն վարձավճարները նախատեսված ժամկետում։
Բողոքի ակցիայում պարբերաբար հնչեցվում էին քաղաքական գործիչների անուններ, ովքեր շատերին հայտնի են իրենց վատ, բացասական կողմերով և կապում համալսարանի վարչական աշխատողների հետ։ Այլ կերպ ասած՝ «սևացնում» և «չարի կերպար են տալիս» վարչական աշխատողներին՝ պատրանք ստեղծելով, որ նրանք ուսանողների թշնամիներն են։ Ակնհայտ է, փորձում են դաշտը պարուրել էմոցիայով, երևույթներին տալ էմոցիոնալ երանգ։

⚠ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ։
Հայտարարություններում կային ոչ հիմնավոր, չստուգված և չապացուցված տվյալներ, մասնավորապես, որ համալսարանում դասախոսների և ուսանողների նկատմամբ առկա են քաղաքական հայացքների համար հետապնդումներ, անբարեհաճ վերաբերմունք քննադատական մոտեցում ունեցող անձանց նկատմամբ։ Այնինչ՝ չկա գեթ մեկ դասախոս կամ ուսանող, որ բարձրաձայնել է իր քաղաքական հայացքների համար իրեն հետապնդելու փաստերն ու իրողությունները։
Անում էին հայտարարություններ առ այն, որ համալսարանում չկա ակադեմիական միջավայր, պատրանք ստեղծելով, որ ամեն բան վատ է, ահավոր է և ավելի վատ չի լինում։

⛔ Ձևական տրամաբանության օրենքների խախտում, նենգափոխում, կեղծ համաբանություններ, պատճառ-հետևանք կապի աղճատում, բավարար հիմունքի բացակայությամբ եզրահանգումներ, տաֆտալոգիա, դեմագոգիա, չստուգված աղբյուրներին հղում անելը, հեղինակավոր իրադարձությունների կամ անձանց վկայակոչելը։

Փորձենք գալ հերթով․

⚠ ԿԵՂԾ ՀԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ մեկ օրինակ է, որ համալսարանի խնդիրները փորձում են լուծել ներքաղաքական դաշտում կիրառված մեթոդներով․ նույնացնելով համալսարանը քաղաքական դաշտի հետ, իբրև թե «փողոց փակելով հնարավոր էր հասնել քաղաքական իշխանության հրաժարականին, ապա նույնությամբ կարելի է փողոցային բողոքներով, աղմուկ-աղաղակների մեթոդի կիրառմամբ, հասնել ուզած արդյունքին մայր բուհում»։ (Ի դեպ, նման արշավ է սկսվել նաև Հայ առաքելական եկեղեցու հանդեպ)։ Այնինչ, հայտնի է, որ համալսարանն ու եկեղեցին ապաքաղաքական կառույցներ են, ու քաղաքական դաշտում կիրառում գտած մեթոդները նույնությամբ և նույն արդյունավետությամբ գործածելի չեն (կամ առնվազն կազմաքանդիչ են համալսարանում դրական փոփոխությունների հասնելու համար)։

⚠ Խոսելով ՊԱՏՃԱՌ-ՀԵՏԵՎԱՆՔ կապի աղճատումից, հարկ է նշել, որ ցուցարարները այնպիսի տպավորություն էին ստեղծում (իմա՝ պատրանք), իբրև թե ուսանողների խնդիրների պատճառը ղեկավարության վատ աշխատանքի հետևանքն է։ Դիցուք՝ ռեկտորի հրաժարականի պահանջի հիմնավորումներից մեկն այն էր, որ ուսանողը համալսարանը ավարտելուց հետո չի կարողանում աշխատանքի տեղավորվել,աշխատատեղ գտնել։ Այս կապակցությամբ, նույնիսկ իմ այն հարցին, թե արդյոք ռեկտորի փոփոխությամբ է, որ ուսանողներն ավարտելուց հետո աշխատատեղի պակաս չեն ունենալու, նախաձեռնության անդամներն անորոշ և հարցի էությունը շեղող պատասխան տվեցին։

⚠ ԲԱՎԱՐԱՐ ՀԻՄՈՒՆՔԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՆԳԵԼԸ։
Նախաձեռնության անդամները, չունենալով հստակ փաստեր, ճշտված, հուսալի և անառարկելի ապացույցներ՝ մեղադրում էին համալսարանի ղեկավարությանը ֆինանսական չարաշահումների ու վատնումների մեջ։ Հիշեցնում եմ՝ մինչ այսօր որևէ փաստ չի արձանագրվել պատկան մարմինների կողմից (թեպետ ստուգումները շարունակվելու են հոկտեմբերից)։

⚠ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԿԱՅԱԿՈՉՈՒՄԸ։
Իրենց գործողությունների հիմքում նշելով, վկայակոչելով հեղափոխությունը՝ վերջինիս հեղինակությունը փորձում են գործածել, և պատրանք ստեղծել, որ պահանջները բխում են հեղափոխության անունից։ Միևնույն ժամանակ, փորձ է արվում մենաշնորհել հեղափոխության արժեքները, «մոռանալով», որ հեղափոխության արժեքները ողջ հայության համար է։

⚠ Պիտակավորումը։ Ներշնչանք։ Գեբելսյան էֆֆեկտ՝ կրկնում։
Հետաքրքրական է, որ նշված մեթոդները սերտ և կորելյացիոն փոխկապակցման մեջ են։ Ի թիվս վատաբանմանն ու անվանարկմանը՝ կիրառվում է պիտակավորման գործընթացը։ Տարբեր ծաղրանկարներ, անձնական բնույթի վիրավորական գրառումներով, և դրանք պարբերաբար շրջանառության մեջ դնելով՝ նախաձեռնության անդամները աստիճանաբար անիրազեկ լսարանին մատուցում են իրենց իսկ ցանկալի աշխարհը կամ տվյալ մարդու մասին իրենց ցանկալի ընկալումը։

⚠ Հարցերի մոտեցման երկակի բնույթը կամ «двойной стандарт»:
Կարճատև ուսումնասիրությունը կփաստի, որ նախաձեռնության անդամներն իրենց ֆեյսբուքյան էջերում վատաբանում և գռեհիկ կերպով արտահայտվում են համալսարանում տիրող միջավայրի, ղեկավարության կամ այլախոհ անձանց մասին, այնինչ, իրենց մասին փակ խմբում կիսահումորային արտահայտությունների սքրիններ ձեռքբերելով մեծ աղմուկ և աղաղակ են բարձրացնում, իբրև թե՝ բա ամոթն ու պատկառանքն ուր մնաց։ Խոսում են ակադեմիական միջավայրի բացակայությունից, բայց իրենք են աղմուկ-աղաղակով, վերջնագրային պահանջներով, ակադեմիական կեցվածքից հեռու պահվածքով ներկայանում համալսարան։ /Ոչ հիմնավոր/ բողոքում են քաղաքական հայացքների պատճառով հետապնդումից, բայց իրենք են քաղաքական հայացքների համար հետապնդումներ իրականացնում՝ անվերջ նշելով համալսարանի ղեկավարության այս կամ այն անձի կուսակցական պատկանելիությունը։ Խոսում և բողոքում են իրենց առջև համալսարանի դռները փակելուց, բայց իրենք են փակում մարդու ճանապարհը և գրասենյակի մուտքի դուռը։ Միով բանիվ՝ կամայական և տարբեր չափանիշներով են գնահատում և որակավորում իրադրությունը՝ ի շահ իրենց և քաղաքական նպատակների։

⚠ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՂԾ ՊԱՏՐԱՆՔԸ։
Նախաձեռնության անդամները սովորաբար հանդես են գալիս ժողովրդի, ուսանողների և դասախոսների անունից, փորձելով ներկայացնել, որ իրենք ունեն մեծամասնության աջակցությունը, և որ իրենց պահանջն արդար է և ազնիվ։ Հատկանշական է, որ բողոքի ակցիայի մասնակները բացառապես ԵՊՀ ուսանողները չէին։ Մասնակցել են այլ համալսարանի ուսանողներ, քաղաքական ակցիաների շրջանակներից իրենց ծանոթ-ընկերներ, դպրոցականներ և ԵՊՀ վարչախմբից նեղացած ինչ-որ տարեց մարդիկ։ Իրենց կարծիքը չկիսող կամ չարձագանքող անձանց պարբերաբար մեղադրում, հանդիմանում և կշտամբում են կոնֆորմիզմի, հարմարվողականության, տաք տեղում լինելու, բայց խնդիրների նկատմամբ անտարբեր գտնվելու մեջ։

Շնորհակալություն ուշադրության համար։