«Ռեալն» ու «Բավարիան» որոշեցին հաղթել նույն հաշվով
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակիչ առաջին երկու պատասխան խաղերում հաղթեցին հյուրերը՝ Մադրիդի «Ռեալը» եւ Մյունխենի «Բավարիան»:
Ընդ որում, նրանք «Նապոլիին» եւ «Արսենալին» հաղթեցին այն նույն հաշիվներով, ինչ առաջին խաղերում: Մադրիդցիները հաղթեցին 3:1, իսկ բավարացիները՝ 5:1 հաշվով:
Ի դեպ, երկու թիմերն էլ առաջինը գոլ բաց թողեցին, բայց հետո կարողացան բեկել խաղի ընթացքը:
«Ռեալի» կազմում գոլերը խփեցին Ռամոսը՝ երկու անգամ եւ Մորատան, իսկ բավարացիներից աչքի ընկան Լեւանդովսկին, Ռոբենը,Կոստան եւ երկու անգամ Վիդալը:
«Ռեալը» եւ «Բավարիան» դուրս եկան 1/4-րդ եզրափակիչ: հենց այս թիմերն էլ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության հաղթողի ամենահիմնական հավակնորդներն են:
Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում