Yeni Şafak. Աշխարհում հայկական սփյուռքը մի քանի անգամ ուժեղ է թուրքականից
«Եվրոպայի եւ ԱՄՆ–ի հայկական համայնքները մի քանի անգամ ուժեղ են թուրքականից»,– ասվում է Yeni Şafak թուրքական պարբերականում տպագրված՝ աշխարհում թուրքական սփյուռքի գործունեության մասին պատմող հոդվածում։
«Արտասահմանում միլիոնավոր թուրքեր են ապրում, միայն Եվրոպայում՝ ավելի քան երեք միլիոն։ Բայց նրանք չեն աշխատում այնքան արդյունավետ, ինչպես դա անում են հայերը, որոնց քանակը աշխարհում թուրքերի մեկ տասներորդի չափ է»,– ասվում է հոդվածում։
Հրապարակման հեղինակի կարծիքով՝ Եվրոպայի եւ ԱՄՆ–ի թուրքական համայնքները թույլ են կազմակերպված, չեն կարողանում լրատվամիջոցների միջավայրում ներկայացնել թուրքիայի շահերը եւ ազդել այդ երկրների կառավարությունների վրա։
Նշվում է նաեւ, որ արեւմտյան երկրները գնալով ավելի թշնամաբար են նայում Թուրքիային, եւ դա նաեւ թուրքական սփյուռքի անգործության պատճառով է։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով