Վրաստանի ռազմա–ծովային ուժերի սպա. Սաակաշվիլին հրամայել էր խորտակել Լուժկովի եւ Ժիրինովսկու նավը
ԶԼՄ–ներին հայտնի է դարձել Ռուսաստանի քաղաքական գործիչների նկատմամբ նախապատրաստված մահափորձի մասին, որը, ըստ որոշ տեղեկությունների, 2004 թվականին անձամբ փորձել էր կազմակերպել Վրաստանի նախկին նախագահը։
Մահափորձի նախապատրաստման մանրամասները բացահայտել է Վրաստանի ռազմա–ծովային ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վիկտոր Չելիձեն՝ «Կվիրիս պալիտրա» տեղական թերթին տված հարցազրույցում։ Սպան պատմել է, թե ինչպես է 2004 թվականի օգոստոսին այն ժամանակվա նախագահ Միխայիլ Սաակաշվիլին վրացական ՌԾՈՒ հրամանատար Զուրաբ Իրեմաձեին եւ անձամբ պարոն Չելիձեին հանձնարարել խորտակել քաղաքացիական նավը, որով Վլադիմիր Ժիրինովսկին եւ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը մեկնում էին Աբխազիա։
«Սաակաշվիլին իր մոտ կանչեց Զուրաբին (Իրեմաձե) եւ ասաց, որ Սուխումիից նավ է գնում, որի վրա գտնվում են Ժիրինովսկին եւ Լուժկովը, եւ այդ նավը պետք է խորտակել...Մենք դա չարեցինք, եւ երկու օրից Իրեմաձեն մահացավ չբացահայտված հանգամանքներում։ Փորձաքննություն չանցկացվեց, ինձ չհարցաքննեցին»։
Նշենք, որ 2004 թվականի օգոստոսի 3–ին Սաակաշվիլին հրապարակայնորեն հրամայել էր կրակ բացել եւ խորտակել բոլոր նավերը, որոնք կփորձեին Աբխազիա մտնել շրջանցելով Թբիլիսին։ Սուխումիում, այն ժամանակ, Վրաստանի ղեկավարի սպառնալիքները բնութագրվեցին որպես «պետական ահաբեկչության» դրսեւորում։
Օգոստոսին Լուժկովի Աբխազիա այցելության մասին նույնպես հրապարակայնորեն հաղորդվել էր։ Այցի նպատակը տեղական կառավարման մարմինների հետ հումանիտար օգնություն տրամադրելու վերաբերյալ քննարկումներն էին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով