82-ամյա Ջիգարխանյանը պատմել է երիտասարդ երկրպագուհու մասին
Եվ այսպես, Եվգենի Պետրոսյանն ու Արմեն Ջիգարխանյանը երիտասարդ սիրուհիների հետ դարձել են սկանդալների «հերոսներ»: Դերասանի եւ ուկրաինուհի դաշնակահարուհի՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ապահարզանը տեղի ունեցավ 2017 թ.-ին: Ապահարզանի գործով մի շարք սկանդալներից եւ ունեցվածքի բաժանումից հետո Արմեն Ջիգարխանյանի գործերը կարծես լավացել են: Նրա թատրոնը 23-րդ սեզոնն է մեկնարկել ու պատրաստվում է Միխայիլ Բուլգակովի «Մոլեր» պիեսի համանուն ներկայացման պրեմիերային: Բայց հայտնում են, որ իբր 82—ամյա դերասանը նոր սիրավեպ է սկսել մի երիտասարդ աղջկա հետ:
Արմեն Ջիգարխանյանը պատմել է, թե ով է խնամում իրեն:
«Ոչ, ոչ… հանգիստ չկա: Միգուցե հնարավոր է, մի քիչ թեթեւացած եմ: Նորմալ քնում եմ», -մեջբերում է դերասանի խոսքերը «Дни»-ին՝ հղում անելով «Московский комсомолец»-ին: Նա պատմել է նաեւ, թե ով է իրենց օգնում տնային գործերում:
«Ինձ հետ մշտապես գտնվում է բուժքույր Լյուդմիլան: Նա լավն է: Նա տնտեսուհի է… Ամուսնանա՞նք… Ոչ, այժմ հաստատ ոչ, արդեն չի կարելի: Այո, խնամում են ինձ, մաքրում են եւ այդպես շարունակ», - ասել է Ջիգարխանյանը:
Բացի դրանից, Ջիգարխանյանը խոստովանել է, որ երբեք ինքն իրեն չի սիրել:
«Ես, ինչպես եւ բոլորը, ամբողջ կյանքս կատարել եմ ինչ-որ մեկի հանձնարարությունները. Կոմսոմոլներ, կուսակցականներ, թատերականներ, կանանց. Այ սա մենք կարողանում ենք անել: Իսկ ինքդ քեզ սիրել ոչ ոք չի սովորեցնում», - հայտնել է դերասանը:


















































Արմեն Ջիգարխանյանի ժառանգությանը տիրացել են կողմնակի մարդիկ
Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան 84-ամյա Արմեն Ջիգարխանյանից մեկ մլն ռուբլի է պահանջում
Արմեն Ջիգարխանյանին դուրս են գրել հիվանդանոցից
Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
Ջիգարխանյանի նախկին կինն ամուսնալուծությունից հետո առաջին անգամ անկեղծացել է (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով