Թբիլիսին խնդրել է պարզաբանել Վրաստանում փախստականների կենտրոններ բացելու՝ Ավստրիայի առաջարկը
Թբիլիսին խնդրել է պարզաբանել Վրաստանում, Եգիպտոսում ու Բալկանյան երկրներում փախստականների ընդունելության կենտրոններ բացելու առաջարկը, որով հանդես էր եկել Ավստրիան։ Այս մասին մարտի 5-ին հայտնել է Ավստրիայում Վրաստանի դեսպան Կոնստանտին Զալդաստանիշվիլին, փոխանցում է «Սպուտնիկ Վրաստանը»
«Այս հարցը վրացական կողմի հետ չի քննարկվել պաշտոնական որեւէ հանդիպման ժամանակ։ Այդ թվում այս հարցը օրակարգում չի եղել Կուրցի՝ Վրաստան կատարած այցի ժամանակ, մեկ ամիս առաջ»,- ասել է դեսպանը։
Նա հավելել է, որ հաջորդ շաբաթվանից սկսվելու են խորհրդակցություններ ավստրիական կողմի հետ, որոնց ընթացքում պարզ կդառնա, թե ինչի մասին է խոսքը։
«Մենք այսօր էլ ենք փորձել կապվել կառավարության հետ, չնայած կիրակի է ու դժվար թե դա մեզ հաջողվեր։ Վաղն առավոտյան մենք անպայման կապ կհաստատենք Ավստրիայի ԱԳՆ-ի հետ ու կփորձենք պարզաբանել այս հարցը»,- հավելել է դեսպանը։
Ավելի վաղ Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը հայտնել էր, որ «անհրաժեշտ է փախստականների ընդունելության կենտրոններ բացել ԵՄ տարածքից դուրս՝ օրինակ Եգիպտոսում, Վրաստանում կամ Արեւմտյան Բալկանների երկրներից մեկում»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով