Որտեղից են առաջացել ադրբեջանցիները. դեպուտատները վիճում են իրենց ծագման մասին
Ադրբեջանցին քաղաքական տերմին է, այլ ոչ էթնիկ,– հայտարարել է Միլի Մեջլիսի մարդու իրավունքների կոմիտեի անդամ Ֆազիլ Մուստաֆան։
«Ադրբեջանցին» պարզապես քաղաքական տերմին է, այլ ոչ էթնիկ։ Մենք մեզ թուրք ենք համարում։ Դա Ադրբեջանում ապրող թուրքերի ազգային նույնականության հասկացությունն է,– ասել է Ֆազիլ Մուստաֆան,– մեկնաբանելով Ադրբեջանի խորհրդարանի տարածաշրջանային հարցերով կոմիտեի նախագահ Արիֆ Ռագիմզադեի հայտարարությունը։
Արիֆ Ռագիմզադեն, ռուսական պարբերականներից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր, որ «ադրբեջանցիները թուրքեր չեն», ինչը դժգոհության ալիք էր առաջացրել Ադրբեջանում։
«Մենք՝ ադրբեջանցիներս, ընդհանուր արմատներ ունենք թուրքերի հետ, բայց մենք ամբողջովին տարբեր ժողովուրդներ ենք։ Ադրբեջանցիները օգտագործել են կրոնական նույնականությունը եւ իրենց կոչել են «մուսուլմաններ», իսկ Ռուսաստանում այդ նույն բնակչությանը կոչել են թաթարներ։ Ամեն դեպքում մենք թուրքեր չենք, թուրքերը լրիվ ուրիշ են։ Մեր դժբախտությունը նրանում է, որ Ռուսաստանում մեզ համարել են թուրքեր, իսկ ցարական Ռուսաստանը որոշել է հենվել հայերի վրա»,– ասել է Ռագիմզադեն, մեկնաբանելով այն փաստը, որ «ադրբեջանցիներ» տերմինը մինչեւ հեղափոխությունը չի օգտագործվել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով