Էրդողանի փեսան նույնպես անհանդուրժող է ընդդիմադիրների նկատմամ
Թուրքիայի էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարար Բերատ Ալբայրակը նույնքան անհանդուրժող է քննադատների հանդեպ, որքան եւ նրա աները՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այս մասին է վկայում գերմանացի լրագրող Դենիզ Յուսելի ձերբակալությունը, գրում է Stern–ը։
«Դենիզ Յուսելը Թուրքիայի այն սակավաթիվ լրագրողներից էր, որոնք համարձակվեցին գրել Ալբայրակի էլեկտրոնային նամակագրության մասին, որը առեւանգվել էր Redhack հաքերական խմբի կողմից։Հիմա Յուսելը կալանավորվել է Ստամբուլում»,- գրում է պարբերականը։
Ընդդիմությունը Էրդողանի փեսային համարում է վարչապետ Բինալի Յըլդըրըմի ազդեցիկ «ստվերը»։
«Ասում են, որ էներգետիկայի նախարարի նկրտումները դուրս են գալիս էներգետիկայի ոլորտից», գրված է հոդվածում։
Մինչդեռ վերջին տարիներին Ալբայրակը բազմիցս հայտնվել է կասկածելի պատմությունների կենտրոնում։ «Ռուս- թուրքական հարաբերություններում սկսված ճգնաժամի ժամանակ Մոսկվան Էրդողանի ընտանիքին ու հենց անձամբ Ալբայրակին էր մեղադրել ԻՊ հետ նավթի ապօրինի առքուվաճառքի մեջ։Մինչ այդ էլ Էրդողանի ընդդիմախոսներն էին նույնատիպ մեղադրանքներ առաջ քաշել», նշում է ֆոն Շվերինը։
Ալբայրակը վաղուց սերտ կապեր ունի նաեւ մեդիա աշխարհի հետ ու նրա էլեկտրոնային փոստից առեւանգված նամակագրությունում հիշատակված էր «տրոլների բանակ» ստեղծելու ծրագրերի մասին, որը պետք է որոշակի ազդեցություն ունենա համացանցում ծավալվող բանավեճերի վրա։ Հենց այդ մասին էր Յուսելը գրել Die Welt թերթում։
Ըստ ընդդիմության առաջնորդ Քեմալ Կիլիչդարօղլուի՝ Յուսելի կալանավորման պատճառը հենց էներգետիկայի նախարարի մասին նրա հրապարակած հոդվածներն էին։ Ընդդիմադիրը ակնարկել է, որ «Հանրապետական ժողովրդական կուսակցությունը» կոմպրոմատ ունի Էրդողանի գահաժառանգ արքայազնի վրա, որը կհրապարակի, երբ գա «ճիշտ ժամանակը», փոխանցում է պարբերականը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով