Կվիրիկաշվիլի․ ԵՄ դռները բացվել են Վրաստանի համար
ԵՄ դռները բացվել են Վրաստանի համար, հայտնել է երկրի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ մեկնաբանելով Բրյուսելում ստորագրված կանոնակարգումը՝ Վրաստանի քաղաքացիների կարճաժամկետ ուղեւորությունների համար վիզաների չեղարկման մասին, հայտնում է «Նովոստի Վրաստանը»։
«Ուզում եմ բոլորին շնորհավորել այս կարեւորագույն որոշման կապակցությամբ, որը առաջին հերթին արտացոլում է ԵՄ քաղաքական աջակցությունը Վրաստանին ։ Այսօր ԵՄ-ի դռները բացվել են Վրաստանի համար»,- ասել է Կվիրիկաշվիլին լրագրողներին՝ նկատելով , որ այսօր ԵՄ-ն Վրաստանի հանդեպ ցուցադրել է «հսկայական վստահություն»։
Վարչապետը հավելել է, որ Վրաստանը պետք է շարունակի բարեփոխումների իրականացումը, ԵՄ լիիրավ անդամ դառնալու համար։
Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ-ի հետ անվիզա ռեժիմ սահմանելու մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտնելու մարտի 28-ից։
Ըստ նոր կանոնների՝ Վրաստանի քաղաքացիները կկարողանան մինչեւ 90 օր ժամկետով առանց վիզաների գտնվել ԵՄ երկրներում՝ գործնական, զբոսաշրջային կամ ընտանեկան նպատակներով։


















































Սահակաշվիլիի կողմնակիցները Իվանիշվիլիից պահանջել են ծնկի գալ եւ ներում հայցել
Թբիլիսիում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարան, իրավիճակը լարված է (տեսանյութ)
Վրաստանում պետությունը կշարունակի օգնել փոքր ու միջին հյուրանոցներին
Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից զբոսաշրջիկների համար
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 դեպք
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով