Ադրբեջանի առողջապահության նախկին նախարարը կմնա բանտում
Դատարանի որոշումով մեկ ամսով երկարացվել է Ադրբեջանի նախկին առողջապահության նախարար Ալի Ինսանովի կալանավորման ժամկետը, հայտնում է Ազատություն ռադիոկայանը։
Փաստաբան Տոգրուլ Բագիրովի խոսքով, պաշտպանության կողմը մտադիր է վերաքննիչ բոլոք ներկայացնել։
Ալի Ինսանովին կալանավորել են 2005-ի հոկտեմբերին։ Նրան մեղադրանք են առաջադրել պետական միջոցները յուրացնելու ու պետական ակտիվների ապօրինի սեփականաշնորհման համար։ 2007-ի ապրիլին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի վճռով նա դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման՝ ունեցվածքի առգրավումով ու պետական պաշտոններ զբաղեցնելու հետագա եռամյա արգելքով։
2016-ի օգոստոսի 24-ին Ալի Ինսանովի դեմ նոր քրեական գործ է հարուցվել ՔՕ 234․1, 315․2 ու 317․2․1 հոդվածներով։ Նրան մեղադրում էին այդ թվում թմրադեղեր ձեռք բերելու, պահելու ու իրացնելու, ուղղիչ հաստատություններում գտնվող անձանց համար արգելված առարկաների պատրաստման, պահման կամ օգտագործման մեջ։
Ալի Ինսանովի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը՝ երեք ամիս ժամկետով։


















































Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ
ԱՄՆ-ն «ձեռքերը լվացել է» Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից. Արթուր Խաչատրյան
Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
Ադրբեջանն ու Ղազախստանը համատեղ վարժանքներ կանցկացնեն
«Ռոյթերզ». «Մոսկվան լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի»
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով