Վրաստանի կաթողիկոսի դեմ մահափորձի մեջ մեղադրվող հոգեւորականը նզովել է դատախազներին
Հոգեւորականի մահափորձի մեջ մեղադրվող սարկավագ Գեորգի Մամալաձեն հրաժարվել է համագործակցել հետաքննության հետ եւ նզովել է վրացական օրինապահներին։ Այդ մասին հաղորդել է դատախազ Ջարջի Ցիկլաուրին։
«Մեղադրյալը, փոխանակ պատասխանելու մեր հարցերին, մեր հասցեին անեծքներ տեղաց, եւ ընդհանրապես բոլոր օրինապահ գերատեսչությունների հասցեին»,– ասել է դատախազը։
«Ինտերֆաքսի» տվյալներով, Մամալաձեի հաղորդագրության մեջ ասվում է. «եթե ես ցիանիդ եմ ունեցել եւ ուզել եմ թունավորել կաթողիկոսին, կամ մեկ այլ հոգեւորականի, թող այս անեծքով ապրեն իմ բոլոր սերունդները, իսկ եթե ոչ՝ ապա ձեր սերունդները»։
Գեորգի Մամալաձեն՝ Վրաստանի կաթողիկոսարանի գույքի կառավարման վարչության ղեկավարը, ձերբակալվել էր Թբիլիսիի օդանավակայանում, փետրվարի 10-ին։ Նա նախատեսում էր մեկնել Բեռլին, որտեղ ամենայն Վրաց Կաթողիկոս Իլյա II-ը բուժում էր ստանում։ Նրա ուղեբեռում ցիանիդ էր հայտնաբերվել։ Մամալաձեի տան խուզարկության ժամանակ նրա մոտ նաեւ հրազեն են գտել։
Մամալաձեին սպառնում է յոթից տասնհինգ տարի ազատազրկում։
Իլյա II-ը, մեկնաբանելով Մամալաձեի շուրջ իրավիճակը, ասել է, որ վաղուց է ճանաչում սարկավագին եւ երբեւէ նրա մասին «բացի լավից ուրիշ ոչինչ» չի լսել։
Մոտ օրերս Վրաստանի դատախազությունը կհաղորդի, թե արդյոք կաթողիկոսի անձնական թիկնազորի նախկին ղեկավար Իոսեբա Օխանաշվիլիին մեղադրանք կառաջադրվի, թե՝ ոչ։ Նախօրեին նա հայտարարել է, որ իրեն փորձում են «ներքաշել» այդ գործի մեջ։


















































Սահակաշվիլիի կողմնակիցները Իվանիշվիլիից պահանջել են ծնկի գալ եւ ներում հայցել
Թբիլիսիում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարան, իրավիճակը լարված է (տեսանյութ)
Վրաստանում պետությունը կշարունակի օգնել փոքր ու միջին հյուրանոցներին
Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից զբոսաշրջիկների համար
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 դեպք
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով