Հայտնի շվեդական երաժշտական փառատոնը չեղարկվել է բռնաբարությունների պատճառով
Շվեդիայի ամենահայտնի Bråvalla երաժշտական փառատոնի կազմակերպիչները, որն ամեն տարի անցկացվում էր Նորչեփինգ քաղաքում, սակայն անցյալ տարի չեղարկվել էր դրա մասնակից աղջիկների տասնյակ բռնաբարությունների պատճառով, հերքել են տեղեկությունն այն մասին, որ փառատոնը կարող է անցկացվել 2019 թվականին:
Ինչպես նշվում է FKP Scorpio ընկերության հայտարարության մեջ, որը հանդես էր գալիս որպես Bråvalla-ի կազմակերպիչ, իրենք այս երաժշտական փառատոնն ապագայում վերսկսելու մտադրություն չունի, գրում է Newsru-ն՝ վկայակոչելով շվեդական Norrköpings Tidningar թերթը:
«Թեեւ սա շատ հիասթափեցնող է մեզ համար, սակայն այն պատկերը, որը մենք ունենք, ստիպել է մեզ որոշում կայացնել փառատոնի շարունակման անհնարինության մասին, քանի որ մենք չենք ցանկանում, որպեսզի մեր միջոցառումների այցելուների հետ նման բան տեղի ունենա»,- ընդգծել են ընկերությունում:
Սակայն FKP Scorpio-ում ընդգծել են, որ բազմաթիվ, այդ թվում՝ խմբակային բռնաբարությունները չի կարելի փառատոնի կողմից հրահրված համարել, քանի որ սեռական բռնության ալիքը ներկայիս շվեդական հասարակության խնդիրն է: Իսկ փառատոնի ընթացքում անվտանգությունը, նրանց խոսքով, միշտ եղել է ամենաբարձր մակարդակի վրա: Բացի այդ, Bråvalla-ի կազմակերպիչներն իրենք են նախաձեռնել բռնաբարությունների եւ սեռական բնույթի այլ հանցագործությունների հետաքննությունը եւ միշտ աջակցել են այն աղջիկներին, որոնք բացահայտ կերպով հայտարարել են իրենց հետ տեղի ունեցածի մասին:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով