Թուրք ճարտարապետները ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ են արել փրկել Դիարբեքիրի մշակույթային ժառանգությունը
Թուրքիայի «Ճարտարապետների պալատի» Դիարբեքիրի մասնաճյուղը կոչով դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին։
Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ «Ճարտարապետների պալատի» Դիարբեքիրի մասնաճյուղի կոչի մեջ նշվել է, որ Դիարբեքիրի Սուրի պատմական հատվածը ոչնչացման եզրին է կանգնած։ Կոչի մեջ հիշատակվել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից որպես մշակույթային ժառանգություն ճանաչված Սուրում թուրքական իշխանությունները ցանկանում են փոփոխություններ իրականացնել, ինչը վտանգում է պատմական շինությունների ապագան։
«Ճարտարապետների պալատի»-ի տարածած հայտարարության մեջ տարօրինակ է համարվել այս ընթացքում Սուրում տեղի ունեցող մշակույթային ջարդին ՅՈՒՆԵՍԿՕ-ի լռությունը։ Կոչի մեջ ՅՈՒՆԵՍԿՕ-ին խնդրել են շտապ միջոցներ ձեռնարկել Սուրի պատմական շինությունները վերականգնելու հարցում։
Նշենք, որ Դիարբեքիրի Սուրի շրջանում 2015-ի աշնանից մինչ 2016-ի գարունը թուրքական զինված ուժերի ու քուրդ զինյալների բախումների հետեւանքով մեծ վնասներ են կրել հոգեւոր ու մշակույթային կառույցները, այդ թվում Սուրում գտնվող երկու հայկական եկեղեցիները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով