Թուրքիայի ՍԴ–ն մերժել է Կարո Փայլանին
Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել է «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանի հայցը կապված մեջլիսում իր խոսքերը արձանագրությունից հանելու ու իրեն 3 նիստ չմասնակցելու պատիժը բողոքարկելու հետ կապված։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Թուրքիայի Սահմանադրական դատարանը «Պաշտոնաթերթի» միջոցով հայտել է, որ ՍԴ–ն մերժել է Կարո Փայլանի հայցը։
Նշվել է, որ ՍԴ–ում ձայների մեծամասնությամբ որոշվել է մերժել Կարո Փայլանի հայցը։
Նշենք, որ Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում ելույթի ժամանակ խոսել էր Հայոց ցեղասպանությունից, որից հետո խորհրդարանի ղեկավարությունը Կարո Փայլանին որպեսպատիժ արգելել էին 3 նիստի մասնակցել, ինչպես նաեւ խորհրդարանի նիստի արձանագրությունից հեռացրել էին Հայոց ցեղասպանության հետ կապված հատվածը։
Կարո Փայլանն այս որոշումներն հակասահմանադրական էր համարել ու դիմել էր ՍԴ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով