Այսօր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է
Արամ Խաչատրյանը XX դարի խոշորագույն կոմպոզիտորներից է։ Նրա երաժշտությունը նվաճել է ոչ միայն Խորհրդային Միությունը, այլ ամբողջ աշխարհը։ Նա կարողացել է հայ ժողովրդական երաժշտությունը վարպետորեն միահյուսել իր կոմպոզիցիաներին։
Ծագումը
Խաչատրյանը ծնվել է 1903թ. Թիֆլիսում (այժմ՝ Թբիլիսի, Վրաստանի մայրաքաղաքը), հայկական ընտանիքում։ Խորհրդային Միության կազմավորումից հետո տեղափոխվել է Մոսկվա և սովորել Գնեսինների պետական երաժշտական քոլեջում։ Լինելով սոցիալիզմի եռանդուն ջատագով՝ միևնույն է, կոմկուսի կողմից 1948թ. սուր քննադատության է ենթարկվում հասարակ ժողովրդին իբր անհասանելի ու անհասկանալի երաժշտություն մատուցելու համար։
Ճանաչված է
Նրան մեծ ճանաչում բերած առաջին գործը «Դաշնամուրի կոնցերտն» է (1936թ.): Հռչակավոր գործերից են «Սպարտակ» և «Գայանե» բալետները։ «Գայանե» բալետի մի շարք հատվածներ օգտագործվել են Ստենլի Կուբրիկի «2001. տիեզերական ոդիսական» ֆիլմում, հատկապես հայտնի է բալետի «Սուսերով պարը»։
Նշանավոր մտքեր
-Ես աթեիստ եմ, բայց նաև զավակը քրիստոնեությունն առաջինը ընդունած [հայ] ժողովրդի, ուստի Վատիկան այցելելն իմ պարտքն էր։
-Կարևոր չէ, թե ինչպես կտատանվեմ երաժշտական տարբեր լեզուների միջև... Հայ կոմպոզիտորիների հետ միասին մենք կստիպենք Եվրոպային և աշխարհին լսել մեր երաժշտությունը։ Իսկ երբ լսեն, կասեն. «Պատմե՛ք մեզ այս ժողովրդի մասին, ցույց տվեք այն երկիրը, որն այսպիսի արվեստ է ստեղծում»։
Այլոց խոսքով
«Փոքրիկ հրաշքի է նման այն, որ բացառիկ տաղանդավոր մի հայ, ունենալով իր երկրի ժողովրդական ավանդույթներից եկող և շրջապատից տարբերվող երաժշտական ինքնություն և ցանկանալով մուտք գործել պրոֆեսիոնալ երաժշտության ոլորտ, պատրաստակամորեն ընդունվում է Մոսկվայի կոնսերվատորիա և շուտով դառնում տեղի աստղը», – գրել է New York Times-ը:
«Նրա ամենահայտնի գործը՝ հանճարեղ «Սուսերով պարը», իսկապես արժանի է համաշխարհային հռչակի»,- նշել է Ալեն Բլեքվուդը XX դարի երաժշտության հանրագիտարանում:
«Նրա մեղեդիները, անշուշտ, մի քիչ կրում են XX դարին բնորոշ լարվածությունն ու երբեմն դուրս հորդող դիսոնանսները։ Միևնույն ժամանակ չափազանց բարձրակարգ մոտեցմամբ միահյուսվում են հրաշալի նեոռոմանտիզմն ու հարուստ նվագախումբը, այդպիսով, կարծում եմ՝ նա բավականին համահունչ է մեր օրերին», – ասել է Մերին Օլսըփը՝ Բալթիմորի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավարը և Սան-Պաուլոյի պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով