ՖԻԴԵ Գրան պրի. Լեւոն Արոնյանը պարտվեց եւ գրավեց 13-րդ տեղը
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը պարտությամբ ավարտեց Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված ՖԻԴԵ Գրան պրի առաջին մրցաշարը: Վերջին տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով պարտվեց չինացի Դին Լիժենին: Նախորդ 8 տուրերում Արոնյանը խաղացել էր ոչ ոքի եւ 4 միավորով գրավեց 13-րդ տեղը:
1-3-րդ տեղերը բաժանեցին 5.5-ական միավոր վաստակած Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Շաքրիյար Մամեդյարովն ու Ալեքսանդր Գրիշչուկը:
ՖԻԴԵ Գրան պրի, 9-րդ տուր
Դին Լիժեն (Չինաստան, 2760) - Արոնյան (Հայաստան, 2785)՝ 1:0
Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796) - Գրիշչուկ (Ռուսաստան, 2742)՝ 0.5:0.5
Նակամուրա (ԱՄՆ, 2785) - Ադամս (Անգլիա, 2751)՝ 0.5:0.5
Յակովենկո (Ռուսաստան, 2709) - Նեպոմնյաշչի (Ռուսաստան, 2749)՝ 0.5:0.5
Մամեդյարով (Ադրբեջան, 2766) - Հոու Իֆան (Չինաստան, 2651)՝ 1:0
Ռապորտ (Հունգարիա, 2692) - Լի Չաո (Չինաստան, 2720)՝ 0.5:0.5
Վալյեխո (Իսպանիա, 2709) - Տոմաշեւսկի (Ռուսաստան, 2711)՝ 0.5:0.5
Էլյանով (Ուկրաինա, 2759) - Սալեմ (ԱՄԷ, 2656)՝ 1:0
Ռյազանցեւ (Ռուսաստան, 2691) - Համեր (Նորվեգիա, 2628)՝ 0.5:0.5
Վերջնական մրցաշարային դրությունը. Վաշյե-Լագրավ, Մամեդյարով, Գրիշչուկ՝ 5.5-ական միավոր, Նակամուրա, Դին Լիժեն, Ադամս, Նեպոմնյաշչի, Յակովենկո՝ 5-ական, Էլյանով, Լի Չաո, Վալյեխո, Ռապորտ՝ 4.5-ական, Արոնյան, Հոու Իֆան՝ 4-ական, Տոմաշեւսկի, Սալեմ, Համեր՝ 3.5-ական, Ռյանցեւ՝ 3:


















































Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձել