Հայկական ջարդերը Սումգայիթում. 29 տարի է անցել
1988 թվականի փետրվարի վերջին Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում բազմազգ երկրի պատմության մեջ աննախադեպ վայրագ իրադարձություններ տեղի ունեցան. զանգվածային ջարդեր՝ ազգային պատկանելության պատճառով:
Փետրվարի 27-ին Բաքվից ընդամենը 25 կմ հեռավորությամբ գտնվող քաղաքում իրադրությունը դուրս եկավ վերահսկողությունից: Մի քանի հազար ադրբեջանցի ազգայնականներ սկսեցին ավերել քաղաքի հայ բնակչության տները, սպանել տանտերերին: Միայն պաշտոնական տվյալներով, կտտանքներից եւ ծաղրի ենթարկելուց հետո Սումգայիթի 32 հայ բնակիչ է սպանվել, հարյուրավորները ծանր վնասվածքներ է ստացել, հաշմանդամ դարձել:
1988 թվականի փետրվարի 27-29-ի սումգայիթյան ջարդերը, որի մասին Ադրբեջանում լռում են, ադրբեջանական նեոֆաշիզմի առաջին ծիծեռնակներն էին, որոնց հետեւեցին Կիրովաբադի եւ Բաքվի ջարդերը, Շահումյանի շրջանի ամբողջ բնակչության արտաքսմանը, պատերազմի հրահրմանը՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ ինքնորոշման իրավունքի իրացման պահանջի:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Հաղթենք դիաբետը միասին
Նեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект»
Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյ...
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ