Զիդան. Առավելություն ստացանք փոխարինումների շնորհիվ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «Վիլյառեալի» նկատմամբ արտագնա հաղթանակը 3:2 հաշվով:
«Մենք ամեն բան ճիշտ արեցինք այն պահին, երբ հայտնվել էինք հաշվի մեջ հետապնդողի դերում: Մեծ ճնշում էինք գործադրում մրցակցի դարպասին եւ արժանացանք 3 միավորի: Շատ ուրախ եմ այս հաղթանակի համար: «Վիլյառեալն» ուժեղ է իր խաղադաշտում, այդ պատճառով պետք էր սպասել: Մեր դարպասում հայտնված երկրորդ գոլից հետո սկսեցին ավելի շատ աշխատել մրցակցի կիսադաշտում, եւ դա աշխատեց: Առավելություն ստացանք փոխարիումների շնորհիվ»,- մարզիչի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, եր երկրորդ խաղակեսի սկզբնամասում դաշտի տերերը ստացել էին 2 գոլի առավելությւոն, սակայն Արքայական ակումբը կամային հաղթանակ տարավ եւ 23 խաղից հետո վաստակել է 55 միավոր: 24 հանդիպում անցկացրած «Բարսելոնան» ունի 54 միավորով երկրորդն է:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում