Կլոդ Պյուել. Լավ նորություն է, որ Մխիթարյանը չկա
«Սաութհեմփթոնի» գլխավոր մարզիչ Կլոդ Պյուելը խոսել է Անգլիական լիգայի գավաթի եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ առաջիկա հանդիպման մասին, ինչպես նաև անդրադարձել Հենրիխ Մխիթարյանի վնասվածքին:
«Մխիթարյանի բացակայությունը լա՞վ նորություն է: Այո, հնարավոր է: Սակայն ունենալով այդքան լավ ֆուտբոլիստներ կազմում` նրանք կարող են Հենրիխին փոխարինել տաղանդավոր խաղացողով:
Այս մրցաշարում մեկնարկել ենք երիտասարդ ֆուտբոլիստներով, այնուհետև նրանց փոխարինել են փորձառուները: Կարևոր է ունենալ տարբեր որակներ: Լավ է, որ հակագրոհելու հնարավորություն ունենք, դա կարևոր է, սակայն պետք է պաշտպանվենք և գրոհենք միասին»,- Պյուելի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Սաութհեմփթոն» հանդիպումը կկայանա փետրվարի 26-ին:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում