Պետք է մեծացնել ճնշումները Ադրբեջանի վրա. Ադամ Շիֆ
Միացյալ Նահանգների Կոնգրեսում հայկական հարցերով զբաղվող հանձնախումբը գործադրելու է բոլոր ջանքերը, որպեսզի ԱՄՆ-ը ակտիվ տնտեսական հարաբերություններ ունենա Հայաստանի հետ` այդպիսով նվազեցնելով նաեւ տնտեսական ու քաղաքական կախվածությունը Ռուսաստանից։ Այդ մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ասել է կոնգրեսական Ադամ Շիֆը:
«Հարավակովկասյան տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների վերաբերյալ ներկայիս վարչակազմը հստակ դիրքորոշում չի հայտնել։ Ես մտահոգ եմ, որ նախագահի ընտանիքն ունի բիզնես շահեր Թուրքիայում եվ Ադրբեջանում։ Հուսով ենք, որ նախագահը որոշումներ կընդունի` հիմքում ունենալով այդ երկրների հետ հարաբերությունները»,- նշել է նա։
Խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի մասին` Ադամ Շիֆը ասել է, որ հրադադարի խախտման բոլոր դեպքերը անթույլատրելի են։ Պետք է մեծացնել ճնշումները Ադրբեջանի վրա հակահայկական դրսեւորումները նվազեցնելու համար, ընդգծել է կոնգրեսականը։ Նա շարունակում է կողմ արտահայտվել սահմանի ողջ երկայնքով մոնիթորինգային սարքի տեղադրմանը։
Շիֆի խոսքով, Կոնգրեսում հայկական հարցերով հանձնախմբի անդամները պատրաստվում են Հայոց ցեղասպանության ճանաչման կոչով դիմել նախագահին։ Շուտով կներկայացվի նաեւ նոր բանաձեւ։ «Ցեղասպանության ճանաչման տեսանկյունից դրական քայլ է այն, որ Մայք Ֆլինը այլեւս վարչակազմում չէ։ Նա ուներ տնտեսական շահեր Թուրքիայի հետ։ Եվ նրա դիրքորոշումները շատ մտահոգիչ էին։ Իմ համոզմամբ սա հրաշալի հնարավորություն է ունենալ նախագահ, որը երբեք չի խոսել այս խնդրի մասին նախկինում, եւ այժմ կարող է հստակ դիրքորոշւմ արտահայտել եվ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ ԱՄՆ-ում հայ համայնքի ազդեցիկ դեմքերը եւս պետք է նախագահին հորդորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ընդգշել է կոնգրեականը եւ վստահեցրել, որ առաջիկայում եւս ոչ մի ջանք չի խնայելու հայերին հուզող խնդիրների լուծման համար։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում