«Մանչեսթեր Սիթիի» երկրպագուները մտել են խաղադաշտ եւ տոնել չեմպիոնությունը
Yaya/Kolo pic.twitter.com/eNVcQikyPo
— Sam Lee (@Sammy_Goal) 22 апреля 2018 г.
«Մանչեսթեր Սիթիի» երկրպագուները Պրեմյեր լիգայի 35-րդ տուրում «Սուոնսիի» նկատմամբ 5:0 հաշվով տնային հաղթանակից հետո մտել են խաղադաշտ եւ ֆուտբոլիստների հետ տոնել Անգլիայի չեմպիոնությունը:
«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի չեմպիոնի տիտղոսն ապահովել էր նախորդ տուրի արդյունքում:
«Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլան առաջին իսպանացի մարզիչն է, որը հաղթում է Անգլիայի Պրեմյեր լիգայում: Դա 47-ամյա Գվարդիոլայի 7-րդ չեմպիոնությունն էր եւ 23-րդ տիտղոսը մարզչական կարիերայի 9 մրցաշրջանների ընթացքում:
«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի չեմպիոն դարձավ 5-րդ անգամ՝ կրկնելով 1936/37, 1967/68, 2011/12 եւ 2013/14 մրցաշրջանների հաջողությունը:
«Մանչեսթեր Սիթին» կրկնել էր «Մանչեսթեր Յունայթեդի» (1907/08, 2000/01) եւ «Էվերտոնի» (1984/85) ռեկորդները՝ Անգլիայի չեմպիոն դառնալով առաջնության ավարտից 5 տուր առաջ:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից