Երթ չի լինելու. Համերգ են անում Հանրապետության հրապարակում
«Իմ քայլը» նախաձեռնությունն այսօր երեկոյան երթ չի անելու։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ հյուր ունեն՝ «Հայք» խումբը, որը համերգ է տալու։
Նա նշել է, որ այսօրվա ընթացքում 23 կմ միայն ինքն է քայլել։
Իսկ վաղը՝ ապրիլի 21-ին քայլարշավը մեկնարկելու է Էրեբունի վարչական շրջանից։ Կոնկրետ վայրը, սակայն Փաշինյանը չասաց, հորդորեց հետեւլ իր ուղիղ եթերներին։ «Էրեբունիում ինչքան փողոց կա, կամաց-կամաց, գյոզերով հավաքվում ենք, ու հերթական հուժկու երթը անում»,- ասել է նա եւ հավելել, որ նույն ժամին սկսվում է նաեւ Երեւանի մյուս մասերում, հանրապետության մարզերում քաղաքացիական անհնազանդության բուռն գործողությունները. «Որպեսզի բանակցային պրոցեսում մեր դիրքերը լինեն առավել ամուր»։
Երեկոյան էլ հանրահավաք կլինի Հանրապետության հրապարակում։
Նշենք, որ առավոտից ամբողջ քաղաքում ուժեղացված հսկողություն էր, իսկ Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի դիմաց, ոստիկանությունն արդեն 1 շարքով փշալարեր էր տեղադրել:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի