Եկամուտները՝ 200 միլիոնից ավելի, 16 միլիոն դրամի էլ անշարժ գույք է գնել
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Հայտարարագրի համաձայն՝ Հարությունյանը նախորդ տարի թվով 13 անշարժ գույք է ձեռք բերել, որից 12–ը հողամաս, իսկ մեկը՝ հասարակական նշանակության շինություն: Շինությունը գնվել է 150 հազար դրամով, իսկ հողամասերի գները տատանվել են 50 հազարից մինչև 15 միլիոն դրամի սահմաններում: Ընդհանուր առմամբ, անշարժ գույք գնելու վրա ծախսվել է 16 միլիոն 110 հազար դրամ:
Նախորդ տարի 40 միլիոն դրամով գնել է նաև «MERCEDES–BENZ S500L 4 MATIC» մակնիշի ավտոմեքենա, դրամական միջոցները կազմել են 1178 դրամ, 1 միլիոն 531 հազար դոլար ու 4202 եվրո: Եկամուտները կազմել են 206 միլիոն 859 հազար դրամ, որից 4 միլիոն 53 հազար դրամը աշխատավարձն է, 166 միլիոն 469 հազար դրամը շահաբաժին, 2 միլիոն 700 հազար դրամը տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս, իսկ 33 միլիոն 635 հազար դրամն էլ՝ տրված փոխառությունների՝ վարկերի դիմաց ստացված տոկոս»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի