Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Միջազգային դատարանը կհրապարակի Մյանմայի դեմ վճռիը Ձեր ԴՆԹ-ն ուղարկենք լաբորատորիա, կգա մի պատասխան՝ կոռուպցիա. Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանը Վարչապետը խոստացել է Սահմանադրության ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին չլինել վարչապետի թեկնածու 2027-ին նախատեսվում է սկսել 6 ամսական երեխաների մսուրային ծառայությունը Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ներկայացվում է Սահմանադրության նախագիծ, որը չի գրվում անձերի համար. վարչապետ ՀՀ ԱԳՄԱ նախարարի մասնակցությունը ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին (տեսանյութ) Ես չեմ մեղադրում թիմակիցներիս Անհայտ կորած անձանց ճակատագիրը. մարդասիրական երկխոսություն և համագործակցություն Միջուկային զենքը պետք է ամբողջությամբ ոչնչացվի Բարեբախտ իրադարձություններից հետո ՔՊ կուսակցությունը պետք է ղեկավարի նա, ով պետք է լինի վարչապետի թեկնածու. Փաշինյան Հայաստանում կառուցապատման պատկերը՝ երեք եռամսյակի տվյալներով Սաուդյան Արաբիան ցանկանում է Գվարդիոլային տեսնել իր ազգային հավաքականի ղեկին

Միջազգային դատարանը կհրապարակի Մյանմայի դեմ վճռիըՁեր ԴՆԹ-ն ուղարկենք լաբորատորիա, կգա մի պատասխան՝ կոռուպցիա. Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանըՎարչապետը խոստացել է Սահմանադրության ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին չլինել վարչապետի թեկնածու2027-ին նախատեսվում է սկսել 6 ամսական երեխաների մսուրային ծառայությունըՀայաստանի պատմության մեջ առաջին անգամ ներկայացվում է Սահմանադրության նախագիծ, որը չի գրվում անձերի համար. վարչապետՀՀ ԱԳՄԱ նախարարի մասնակցությունը ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին (տեսանյութ)Ես չեմ մեղադրում թիմակիցներիսԱնհայտ կորած անձանց ճակատագիրը. մարդասիրական երկխոսություն և համագործակցությունՄիջուկային զենքը պետք է ամբողջությամբ ոչնչացվիԲարեբախտ իրադարձություններից հետո ՔՊ կուսակցությունը պետք է ղեկավարի նա, ով պետք է լինի վարչապետի թեկնածու. ՓաշինյանՀայաստանում կառուցապատման պատկերը՝ երեք եռամսյակի տվյալներովՍաուդյան Արաբիան ցանկանում է Գվարդիոլային տեսնել իր ազգային հավաքականի ղեկինՕդաճնշիչ հրացանի կրակոցով վիրավորել է ազգականին․ 1 անձ ձերբակալվել էՀորմուզի նեղուցում հարվածի է ենթարկվել նավթատար լցանավ Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են մեթամֆետամին իրացնող երիտասարդինԿառավարությունը հաստատել է ԵՊՀ ռեկտորի ընտրության արդյունքներըԼեհաստանի ՍԴ նախագահին զրկել են դատական անձեռնմխելիությունիցԱրհեստական բանականության օրեր ՀայաստանումԿասեցվել է Սիթի ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԽոսրովի անտառի ֆոտոթակարդները կրկին ընձառյուծ են արձանագրելԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին (տեսանյութ)Սոցփաթեթը 2027 թվականի հունվարի 1-ից կավարտվիԵՄ վիզաների ազատականացման հասնելը դարձել է առավել իրատեսական․ վարչապետՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄաուի անունով շունը պաշտոնապես դարձել է Էմպոլիի թալիսմանըՈչ մի վայրկյան ես կասկածի տակ չեմ առնում ժողովրդի՝ հեղափոխություն անելու իրավունքը. ՓաշինյանՀիմա պատասխան այցով ես պետք է մեկնեմՀայաստանը մասնակցելու է G20 գագաթնաժողովի աշխատանքներինՆազելի Բաղդասարյանը՝ ԱՊՀ պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովում Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՀայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթություններըՏուգանք՝ Խավիեր Տեբասին քննադատող պաստառի համարՀրազդանի համայնքային ոստիկաններն արագ բացահայտեցին մեքենայի գողությունը․ երկու անձ ձերբակալվել է (տեսանյութ)Տավուշի մարզում նոյեմբերի 19-ին նախատեսված է կատարել պայթեցմшն աշխատանքներՎարդան Ղուկասյանը կինոթատրոնն օտարել է հնգապատիկ ցածր գնով. համայնքին պատճառվել է 108 միլիոնի վնասՇվեդիան և Չեխիան որոշել են արգելել ռուս մարզիկների մուտքը իրենց երկիրՎանաձորի մի շարք հասցեներում գազ չի լինիՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)Կենսաթոշակառուներին անկանխիկ գործարքների դիմաց տրամադրվող հետվճարների հոկտեմբեր ամսվա գործընթացը մեկնարկել էԿատեստավորվեն նաև դպրոցների տնօրենները. գործընթացը չի կրի կամավոր բնույթՀովտաշատի նորակառույց դպրոցը շուտով դռները կբացի աշակերտների առջև. Ժաննա ԱնդրեասյանՖուտբոլի ամենաթանկարժեք դարպասապահների վարկանիշային ցանկը (ֆոտոշարք)Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալիՑերեկվա տևողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. ՍուրենյանԿկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներԹրամփը սպառնացել է ամբողջությամբ ոչնչացնել ԻրանըԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին կմեկնի ԱդրբեջանՀետախուզվողը հայտնաբերվել և տեղափոխվել է ՀայաստանՀայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերըԿառավարությունը երբեք չի դադարել ջանքեր գործադրել բազմաթիվ անհայտ հարցերի պատասխանները գտնելու ուղղությամբ. վարչապետ (տեսանյութ)Կառավարության 2026 թվականի նոյեմբերի 19-ի հերթական նիստը (տեսանյութ)
Հայաստան

Որքան Ադրբեջանն ավելի շատ ռեսուր ծախսի իմ դեմ պայքարի համար, այնքան քիչ զենք կգնի. Ալեքսանդր Լապշին

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը այցելել է Երեւան՝ In Tour Expo միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցելու համար: Ցուցահանդեսի շրջանակներում բլոգերը զրուցեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, պատասխանեց իր այցի նպատակների եւ Ադրբեջանում անցյալ տարի տեղի ունեցած ձերբակալությունների մասին հարցերին:

«Ինձ հրավիրել են այս ցուցահանդեսին՝ Հայաստանով եւ ամբողջ աշխարհով իմ ճամփորդությունների մասին պատմելու համար՝ թե ինչպես տոմսեր գնել, ինչպես ազատ լինել եւ ճանապարհորդել աշխարհով մեկ»,- ասաց բլոգերը:

Երեւանից Ալեքսանդր Լապշինը կմեկնի Ստրասբուրգ, որտեղ ելույթ կունենա ԵԽԽՎ նիստին՝ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտման վերաբերյալ: «Դատական հայցը ՄԻԵԴ ներկայացվել է մեկուկես ամիս առաջ: Այժմ, որքանով որ ինձ հայտնի է ֆրանսիացի փաստաբաններից, այն քննարկվում է, եւ կարող է որոշ ժամանակ պահանջվել՝ գուցե մեկ կամ երկու տարի»,- հայտնեց Լապշինը: Պատասխանելով հարցին՝ արդյոք նա հույս ունի, որ արդարացի արդյունքը լինի, բլոգերը նշեց. «Ես հույս չունեմ, ես չեմ կասկածում: Մենք նրանց մեղադրում ենք Բաքվի բանտում սպանության փորձ կատարելու, իմ իրավունքների խախտմամբ, արտահանձման կանոնների խախտմամբ անօրինական կալանքի եւ ազատազրկման համար»:

Ստրասբուրգում Ալեքսանդր Լապշինը կպատմի, թե ինչպես են նրան 7 ամիս շարունակ պահել մենախցում, ինչը մարդու իրավունքների խախտում է, թե ինչպես նրան ծաղրանքի ենթարկել, զրկել արտաքին աշխարհի հետ կապից, ինչպես են վերջինը օրը՝ Լապշինի մոր ծննդյան օրը, մենախցում հարձակվել նրա վրա, ծեծի ենթարկել, խեղդել, ջարդել ատամը, կողերը, ենթալեզվային ոսկորը: Հետո, երբ անգիտակից վիճակում է եղել, կապե են գոտուց եւ կախել զուգարանում, որպեսզի հետո ԶԼՄ-ների հայտարարեն, որ ես կախվել եմ. «Որքանով որ ես հասկանում եմ, հատուկ ընտրել են հենց այդ օրը: Հետո ինձ անմիջապես ներում շնորհվեց Իլհամ Ալիեւի կողմից, եւ այս մաբողջ ներկայացումը բարեբախտաբար ավարտվեց տուն վերադառնալով»:

Լապշինի խոսքով՝ ապօրինի ձերբակալության այս ողջ պատմությունը պաշտոնապես կապված էր Լեռնային Ղարաբաղ այցելության հետ: «Ֆորմալ առումով կապված է: Թեեւ ես հասկանում եմ, որ նրանք վիրավորված էին, որ ես՝ լինելով «սեւ ցուցակում», եկել եմ Բաքու: Հենց նրանք էին 2016 թվականի հունիսին ինձ հրավիրել Formula-ի լուսաբանման համար՝ մոռանալով, որ ես «սեւ ցուցակում» եմ:
Երբ ես այնտեղ գնացի, նրանք հանկարծ հասկացան, թե ինչ ծիծաղելի վիճակում են հայտնվել, ցույց տվեցին, որ հատուկ ծառայությունները ոչինչի պետք չեն: Սակայն պատժել որոշեցին ոչ հատուկ ծառայություններին, այլ՝ ինձ»,- նշել է բլոգերը: Բաքու նա ժամանել էր ուկրաինական անձնագրով, եւ ադրբեջանական հատուկ ծառայությունները չեն կարողացել նույնականացնել այն: «Բացարձակապես օրինական անձնագրեր են: Ուկրաինական անձնագրքում Ալեքսանդր անունը «O»-ով է գրված, եւ՝ ոչ այն պատճառով, որ ես այդպես էի ուզել, դա ընդամենը ուկրաիներների կանոններ են, ինչի մասին Ադրբեջանում գաղափար անգամ չունեին»,- բացատրեց Ալեքսանդր Լապշինը:

Պատմելով ադրբեջանական բանտում գտնվելու մասին՝ բլոգերը նշեց, որ շատ դժվար էր. «Ես հասկանում էի, որ ընկել եմ դաժան տոտալիտար պետություն, որը ղեկավարվում է կլանների կողմից, որոնք նավթի համար պայքարում են, ինչպես շները՝ ոսկորի համար, փորձում են միմյանց հեռացնել իշխանությունից:

Ես հասկանում էի, որ նրանք կփորձեն օգտագործել ինձ ներքին պայքարի, ինչպես նաեւ Իլհամ Ալիեւի՝ հայտնի պատճառներով խարխլված իմիջի ամրապնդման համար եւ Ադրբեջանի բնակչության ամենահասարակ եւ չկրթված շերտերին ցույց տալու համար, որ նա ուժեղ առաջնորդ է եւ կարող է իրեն թույլ տալ չհարգել Ռուսաստանի, Իսրայելի կամ ԵՄ-ի կարծիքը: Ես միշտ մտածում էի, որ մեր եւ ձեր նախնիները Ցեղասպանությունն ու Հոլոքոսթ են վերապրել, եւ հասկանում էի, որ եթե նրանք կենդանի եւ ստափ մտքով են մնացել՝ իրենց պետությունները կառուցելու համար, ես, հավանաբար, կվերապրեմ Ադրբեջանը»:

«Կնոջս հետ տեսակցություն թույլ չէին տալիս, բայց աջակցության մասին տեղեկությունները հասնում էին Բաքվում Ռուսաստանի եւ Իսրայելի դեսպանատների միջոցով, ինչի համար նրանց անչափ շնորհակալ եմ: Այդ ամբողջ ժամանակ նրանք ինձ հետ կապի մեջ էին, հասնում էին տեսակցությունների, Ադրբեջանի ԱԳՆ բողոքներ էին գրում, երբ նրանք մերժում էին տեսակցությունները: Նրանք տեղեկություն էին հաղորդում, որ Հայաստանում ինձ սատարող ցույցեր են ընթանում, եւ ոչ միայն Հայաստանում՝ Նյու Յորքում, Բուենոս Այրեսում եւ այլ քաղաքներում: Ես հասկանում էի, որ մենակ չեմ, եւ հավանաբար, ամեն ինչ լավ կավարտվի,- հավելեց բլոգերը: - Ես հրաշալի հասկանում եմ, որ նրանք ամեն ինչ մշտադիտարկման են ենթարկում՝ ինչ եմ գրում եւ ասում, այդ թվում՝ այս պահին, ու կմտածեն՝ ինչպես արձագանքեն իմ ասածին: Իմ կարծիքով՝ թող նրանք ֆինանսական եւ քաղաքական ռեսուրսներ ծախսեն, իմ դեմ պայքարում որքան շատ ռեսուրսներ ծախսեն, այնքան քիչ զենք կգնեն»:

Բաքվի կողմից ճնշման հնարավորության վերաբերյալ Ալեքսանդր Լապշինը ենթադրեց, որ այնտեղ հիմա աշխատանք են անցկացնում ԵՄ-ում ինչ-որ լոբբի ստեղծելու համար, որպեսզի որեւէ կերպ խափանեն իր մասնակցությունը մամուլի ասուլիսներին, որոնք հիմա կանցկացվեն Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ Հարավային Ամերիկայում: «Ինչ-որ կերպ կմշակեն ՄԻԵԴ նկատմամբ կոռուպցիոն սխեմաները, այսինքն՝ ես գիտեմ, որ նրանք դրանով զբաղվում են, սակայն հույս ունեմ, որ մենք կկարողանանք այն խափանել»,- նշեց նա: Ի պատասխան հարցին՝ չի՞ վախենում արդյոք հաշվեհարդարի կրկնողությունից, Ալեքսանդր Լապշինը նշեց. «Անկեղծ ասած՝ չեմ կարծում, որ Իլհամ Ալիեւն ինձ սպանելու հրաման կտա: Դա չափից ավելի ոչ պրագմատիկ կլիներ նույնիսկ այդպիսի ոչ հեռատես քաղաքական գործչի համար: Սակայն, անշուշտ, վտանգ կա, որ ինչ-որ շարքային Մամեդ, որը կարծում է, թե կարող է օրենքն իր ձեռքը վերցնել, մոտենալ եւ դանակով հարվածել ինչ-որ տեղ Մոսկվայում կամ Կիեւում: Այսինքն՝ ես ջանում եմ զգույշ լինել»:

Լրագրողները չշրջանցեցին նաեւ Երեւանում ծավալվող իրադարձությունները: «Ես հեռու եմ քաղաքականությունից: Սակայն այնպիսի տպավորություն է, որ սա Մայդան չէ, ես չտեսա վայրագություն եւ բռնություն: Գիտեմ, որ կան տուժած մարդիկ, որոնք հիվանդանոցում են հայտնվել, սակայն սա բացարձակապես ուկրաինական մայդանը չէ: Տեսնում եմ, որ մարդիկ ցանկանում են ինչ-որ բան փոխել, բայց դա չի նշանակում, որ ես որեւէ մեկին աջակցում եմ: Շնորհակալություն եմ հայտնել Նիկոլ Փաշինյանին, որն իմ պաշտապանության ցույցին է մասնակցել Բելառուսի դեսպանատան դիմաց, եւ դրա համար նրան անձամբ շնորհակալություն եմ հայտնում»: