Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

ՄԻՊ-ի ամփոփ հաղորդագրությունը ապրիլի 19-ին հավաքների մասնակիցների իրավունքների ապահովման առնչությամբ կատարած աշխատանքների վերաբերյալ

Ապրիլի 19-ի վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները շարունակել են իրականացնել հավաքների և երթերի մշտադիտարկում, այցեր Ոստիկանության բաժիններ, ինչպես նաև բողոքների քննարկում և քաղաքացիների ընդունելություն Պաշտպանի աշխատակազմում:

Ոստիկանության բաժիններ այցերի համար կազմվել է 9 խումբ: Յուրաքանչյուր այցից առաջ այց իրականացնողներին առաջադրվել են կոնկրետ խնդիրներ, իսկ այցերից հետո տեղի են ունեցել դրանց արդյունքների ամփոփումներ:

Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

Ողջ օրվա ընթացքում Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է հավաքների ու երթերի մասնակիցների իրավունքներին վերաբերող 27 ահազանգ: Կազմակերպվել են այցեր Ոստիկանության Կենտրոնականի, Էրեբունու, Մալաթիայի, Արաբկիրի, Քանաքեռ-Զեյթունի, Նոր Նորքի, Շենգավիթի բաժիններ և Դավթաշենի բաժանմունք:

Այցերի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ 109 անձի հետ, որոնցից 22-ը եղել են անչափահասներ: Նրանց մեծ մասը բերման է ենթարկվել վարչական իրավախախտում կատարելու հիմքով:

Ոստիկանության բաժիններ այցերի ընթացքում բերման ենթարկված անձանց հետ առանձնազրույցների, բերման ենթարկելուն առնչվող փաստաթղթերի ուսումնասիրությամբ արձանագրվել են խնդիրներ՝ կապված բերման ենթարկելու պատճառներն անձանց չներկայացնելու, Ոստիկանության բաժնում համապատասխան մատյանները ոչ ամբողջական լրացնելու, Ոստիկանության բաժնում սահմանված ժամից ավելի պահելու հետ: Արձանագրվել են նաև փաստաբանի մուտքը Ոստիկանության բաժիններ խոչընդոտելու մի քանի փորձեր, որոնք, սակայն, կանխվել են Պաշտպանի ներկայացուցիչների աջակցությամբ: Ապրիլի 19-ին իրենց նախընտրած անձին տեղեկացնելու կամ զանգի իրավունքին առնչվող բողոքներ բերման ենթարկվածները չեն ներկայացրել:

Հատուկ ընդգծում ենք, որ բերման ենթարկվածն անկախ նրանից՝ Ոստիկանության բաժին է տարվել վարչական, թե քրեական վարույթի շրջանակում, օգտվում է ազատությունից զրկված անձի համար միջազգայնորեն ամրագրված և 2015 թվականի ՀՀ սահմանադրական փոփոխություններով առավել երաշխավորված իրավունքներից:

Այդ իրավունքներն առնվազն հետևյալն են.

-բերման ենթարկելու վայրում դրա պատճառների մասին իրեն հասկանալի լեզվով անհապաղ պատշաճ տեղեկացվելը,

-լռելը,

-իր ընտրած անձի անհապաղ տեղեկացվելը բերման ենթարկվածի գտնվելու վայրի մասին,

-փաստաբանի իրավունքը,

-բժշկական հետազոտության ենթարկվելը, այդ թվում՝ սեփական միջոցների հաշվին իր նախընտրած բժշկի կողմից,

-իրավունքների մասին ծանուցվելը:

Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ահազանգերի ուսումնասիրության և Ոստիկանության բաժիններ այցերի արդյունքում արձանագրվել են դեպքեր, երբ վարչական իրավախախտման կասկածով բերման ենթարկված անձինք սահմանված ժամի ավարտից հետո շարունակում են պահվել բաժնում՝ քրեական վարույթի շրջանակում հիմնականում վկայի, իսկ մի քանի դեպքում նաև կասկածյալի կարգավիճակով հարցաքննության ենթարկվելու նպատակով: Այսպիսի յուրաքանչյուր դեպք արձանագրվել է և պարզաբանման պահանջով անհապաղ ներկայացվել Ոստիկանությանը:

Հատկապես մտահոգիչ են անչափահասների, մի շարք դեպքերում նաև դպրոցական աշակերտների առկայությունը Ոստիկանության բաժիններում: Նրանցից յուրաքանչյուրի հետ Պաշտպանի ներկայացուցիչների առանձնազրույցները տեղի են ունենում հատուկ սկզբունքով, առանձնակի ուշադրություն է դարձվում նրանց բերման ենթարկելու հիմքերին և իրավունքների երաշխավորմանը: Ըստ ձեռք բերված տեղեկությունների՝ անչափահասներից մի քանիսը ներգրավված է նաև քրեական վարույթի շրջանակում:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ձեռք է բերել տեղեկություններ առանց պետհամարանիշի ավտոմեքենաների առկայության ու քաղաքացիական հագուստով անձանց կողմից հավաքի մասնակիցների բերման ենթարկելու, նրանց նկատմամբ բռնություն գործադրելու մասին: Այս տեղեկությունները պետք է դառնան անհապաղ ստուգման առարկա՝ նմանատիպ ցանկացած երևույթ բացառելու նպատակով:

Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրվել առ այն, որ առանց հիմքերի Ոստիկանության ծառայողների կողմից անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ են տեղափոխվել Ոստիկանության պահպանվող հատուկ տարածք: Պաշտպանին այդպիսի տեղեկություն է փոխանցել նաև Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը։

Ոստիկանությունից պահանջվել են պարզաբանումներ քաղաքացիների տրանսպորտային միջոցները պահպանվող հատուկ տարածք տեղափոխելու և դրանք այնտեղ պահելու պատճառների վերաբերյալ: Համապատասխան գրություն է հասցեագրվել Ոստիկանություն:

Մեր կողմից արձանագրվել են նաև հրապարակված տեղեկություններ այն մասին, որ այսօր՝ ժամը 16:50-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բակում քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Պետրոսյանը և փաստաբան Արաքս Մելքոնյանը ենթարկվել են հարձակման մոտ 20 անհայտ անձանց կողմից: Ըստ հրապարակման՝ վերջիններս ստացել են մարմնական վնասվածքներ:

Այս խիստ մտահոգիչ տեղեկությունները պետք է անհապաղ ստուգման ենթարկվեն պատշաճ քրեական ընթացակարգի շրջանակում՝ դեպքի բոլոր հանգամանքներն արագ պարզելու նպատակով: Այս հարցը լինելու է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Հրապարակմանն առնչվող բոլոր տվյալները Պաշտպանի աշխատակազմում գտնվում են ամփոփման փուլում: Համապատասխան գրություններ կհասցեագրվեն Ոստիկանությանը և քննչական մարմնին:

Պաշտպանի գրությամբ անհապաղ քննություն նախաձեռնելու հարց է բարձրացվել լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ բռնություն գործադրելու առնչությամբ: Կրկին շեշտում ենք, որ հատկապես կարևորում ենք լրագրողի մասնագիտական անխոչընդոտ աշխատանքի ապահովումը: Նմանատիպ ցանկացած դեպք պետք է անհապաղ կանխվի, իսկ խոչընդոտող անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության խիստ միջոցների՝ անկախ նրանց կարգավիճակից:

Նշված բոլոր տվյալների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի կողմից սահմանված կարգով սկսվել են քննարկման ընթացակարգեր: Համապատասխան իրավասու պետական մարմիններին ներկայացվել են ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր պարզաբանումներ ստանալու պահանջներ: Ոստիկանության բաժնում իրավունքի խախտում արձանագրելու դեպքում ներկայացվել է դա անհապաղ վերացնելու, իսկ առանց հիմքերի կամ սահմանված ժամից ավելի պահվող անձանց դեպքում՝ նրանց անհապաղ ազատ արձակելու պահանջ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատում է ռեսուրսների ու կարգավիճակի առավելագույն հնարավորությունների սահմաններում՝ արտակարգ գրաֆիկով: Պաշտպանին օրենքով վերապահված լիազորությունների սահմաններում ձեռնարկվում են բոլոր միջոցներն անձանց իրավունքների պաշտպանության նպատակով: