Մոուրինյոն աջակցել է Ռանյերիին
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն աջակցություն է հայտնել իտալացի մասնագետ Կլաուդիո Ռանյերիին, որը նախօրեին հեռացվել էր Անգլիայի չեմպիոն «Լեսթերի» գլխավոր մարզիչի պաշտոնից:
«Անգլիայի չեմպիոնն ու ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն մարզիչը հեռացված է: Այդպիսին է ժամանակակից ֆուտբոլը, Կլաուդիո: Շարունակիր ժպտալ, ընկեր: Ոչ ոքի չի ջնջի պատմությունը, որը դու ես գրել»,- Instagram-ում գրել է Մոուրինյոն:
Հիշեցնենք, որ իտալացի մասնագետը 2015-ի ամռանն էր գլխավորել «Լեսթերը», որը նախորդ մրցաշրջանում պատմության մեջ առաջին անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն: Այս մրցաշրջանում թիմը նորամուտը նշեց Չեմպիոնների լիգայում եւ խմբային փուլում գրավեց առաջին տեղը, իսկ 1/8 եզրափակիչի առաջին խաղում դրսում 1։2 հաշվով պարտվել է իսպանական «Սեւիլիային»: Անգլիայի առաջնության 25-րդ տուրից հետո լեսթերցիները 17 միավորով 17-րդ տեղում են:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում