Արտաշատում թալանել են Մանկավարժական համալսարանի դասախոսի բնակարանը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 19-ին Հայաստանի քնչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում բնակարանային գողության փաստով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00։40-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Աթաբեկյան փողոցի բնակիչ՝ 52-ամյա Լյովա Հարությունյանը ոստիկանության Արտաշատի բաժին հայտնել է, որ ապրիլի 18-ին, ժամը 17։00-ից մինչև ապրիլի 19-ի ժամը 00։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք երկաթյա լինգերով կոտրել են իր տան ննջասենյակի ճաղավանդակը, այնուհետև կոտրել պատուհանը և մտնելով տուն՝ ննջասենյակի պահարանից հափշտակել են իրեն պատկանող «Սայգա» տիպի որսորդական ողորկափող հրացանը, 3500 ԱՄՆ դոլար և ոսկյա ու արծաթյա զարդեր։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Լ. Հարությունյանը աշխատում է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում՝ որպես դասախոս և մինչ նա մասնակցելիս է եղել իր աղջկա հարսանեկան արարողությանը, ճիվաղը կամ ճիվաղները իրենց սև գործն են արել՝ թալանելով դասախոսի տունը։


















































Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, իսկ քարերը՝ թափվել
Deepal-ը վրաերթի է ենթարկել տատին ու թոռանը, ապա բախվել կայանված Mercedes-ին, վերջինա էլ՝ Nissan Tiida-ին
Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա
Պայթյուն Վարդաշենի շենքերից մեկում. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել
Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Հաղթենք դիաբետը միասին
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն
Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի ...
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ