Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Զերծ մնալ երեխաներին հավաքներին ու երթերին ներգրավելու ոչ իրավաչափ փորձերից. ՄԻՊ

Վերջին օրերին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է դեպքեր, երբ մի շարք անձինք, այդ թվում՝ հանրային ճանաչում ունեցող գործիչներ այցելում են հանրակրթական դպրոցներ եւ դպրոցների տնօրեններից ու ուսուցչական կազմերից պահանջում ապահովել իրենց մուտքը դպրոցներ՝ երեխաներին քաղաքական բնույթի հավաքներին ու երթերին ներգրավելու համար: Ընդ որում, դպրոցներ իրականացվող այցերի հրապարակված տեսանյութերից երեւում է, որ երեխաներին նշված զանգվածային միջոցառումների ներգրավելու մտադրությամբ դպրոց այցելած անձինք վեճի են բռնվում տնօրինության կամ ուսուցչական կազմերի հետ՝ առաջացնելով լարվածություն: Իրականացվում են նաեւ բարձրախոսներով վանկարկումներ ու կոչեր:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ներկայացվել նաեւ աշակերտների ծնողների անհանգստությունը իրենց երեխաներին դպրոցներից հավաքներին ներգրավելու ու նրանց պաշտպանվածության առնչությամբ: Ծնողները նշել են, որ այդ պատճառով հրաժարվում են իրենց երեխաներին դպրոց տանել:

Պաշտպանի աշխատակազմում իրականացվել է նշված դեպքերի եւ բողոքների ուսումնասիրություն` հիմք ընդունելով դրանց վերաբերող միջազգային կանոններն ու պրակտիկան, ինչպես նաեւ ստեղծված կոնկրետ իրավիճակի հանգամանքները:

Նախ, երեխային առնչվող բոլոր հարցերում առանցքային է նրա լավագույն շահի սկզբունքը: Պետք է միշտ նկատի ունենալ երեխայի շահը՝ որպես բացարձակ արժեք, իսկ դրա խաթարումը՝ որպես երեխայի իրավունքների խախտում:

Երեխայի պաշտպանվածությունն ու անվտանգությունը, նրա բոլոր իրավունքների անխոչընդոտ իրականացումը առաջնահերթ նշանակություն ունեն:

Նախորդ մի քանի օրերի ընթացքում արձանագրվել են բախումների մի շարք դեպքեր ինչպես ոստիկանության եւ ցուցարարների, այնպես էլ ցուցարարների ու այլ քաղաքացիների միջեւ: Ապրիլի 16-ին Ոստիկանությունը գործադրել է հատուկ միջոցներ, որոնց արդյունքում արձանագրվել են մարմնական վնասվածքների դեպքեր:

Ոստիկանությունն պաշտոնական հայտարարություններով նշել է, որ հավաքների ընթացքում արձանագրվել են դեպքեր, երբ բռնության գործադրմամբ, գույք ոչնչացնելով ու վնասելով վտանգվել է քաղաքացիների կյանքն ու առողջությունը, հասարակական անվտանգությունը: Պետք է նկատի ունենալ նաեւ Ոստիկանության հայտարարությունը հավաքը դադարեցնելու, այն ցրելու, ինչպես նաեւ հատուկ միջոցներ գործադրելու հնարավորության մասին:

Դրանից բացի, Ոստիկանության բաժիններ Պաշտպանի ներկայացուցիչների այցերի ընթացքում պարզվել է, որ բերման ենթարկվածների թվում առկա են նաեւ անչափահաս աշակերտներ: Ըստ ձեռք բերած տեղեկությունների՝ նրանցից մի քանիսը ներգրավված են քրեական վարույթի շրջանակներում:

Ստեղծված պայմաններում առաջնահերթ է դառնում երեխաների պաշտպանությունն ու նրանց անվտանգության ապահովումը: Դրանից բացի, ակնհայտ խաթարվում է նաեւ կրթություն ստանալու երեխաների իրավունքը:

Մարդու իրավունքների պաշտպանը հստակ գիտակցում է երեխայի՝ միջազգային փաստաթղթերով ամրագրված իրավունքը մասնակցելու խաղաղ հավաքների կամ խաղաղ բնույթ կրող զանգվածային այլ միջոցառումների: Սակայն սա չի նշանակում, որ երրորդ անձինք կարող են դասապրոցեսի ընթացքում դպրոցում իրականացնել քաղաքական բնույթ կրող միջոցառման մասնակցելու քարոզ:

Պաշտպանը, օժտված լինելով «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաեւ երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում եւ պաշտպանություն իրականացնելու իրավասությամբ, կոնկրետ իրավիճակում անթույլատրելի է համարում այցերի եւ դպրոցներ ինքնակամ մուտք գործելու միջոցով երեխաներին հավաքներին կամ երթերին ներգրավելու փորձերը: Հատկապես վտանգավոր է, երբ այդպիսի փորձերն ու կոչերն արվում են հանրային գործիչների կողմից:

Հանրակրթական դպրոցների հետ կապված բոլոր գործողություններում պետք է նկատի ունենալ նաեւ, որ դպրոցի տնօրենը եւ ուսուցչական կազմը պատասխանատու են դպրոցում սովորող երեխաների կյանքի եւ առողջության պահպանման, նրանց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար:

Ուստի, գործընթացի բոլոր մասնակիցներին կոչ ենք անում իրենց ելույթներում եւ գործողություններում զերծ մնալ երեխաներին հավաքներին ու երթերին ներգրավելու ոչ իրավաչափ փորձերից: