Երեւանի հիվանդանոցներում հանրահավաքի ընթացքում տուժած 5 քաղաքացի շարունակում է բուժումը
Ապրիլի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 5 քաղաքացի։ Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:
« 4-ի վիճակը մասնագետները գնահատում են բավարար։ Նրանց մոտ հիմնականում առկա են վերջույթների մակերեսային վնասվածքներ և սալջարդեր։ Մեկ տուժած, ում մոտ իրականացվել է կոտրված ոսկրերի արտաօջախային անշարժացում, վերակենդանացման բաժանմունքում հսկողության տակ է գտնվում` նաև վնասվածքի հետ չառնչվող հիվանդության կապակցությամբ։ Վիրահատված ոստիկանը տեղափոխվել է ՀՀ ոստիկանության հոսպիտալ։ Բոլոր տուժածներն անցել են անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտություններ, ստանում են առողջական վիճակին համապատասխան բուժում», -ասված է հաղորդագրությունում:

















































