Ապրիլի 17-ին բերման ենթարկված բոլոր 86 քաղաքացիները ազատ են արձակվել. ոստիկանություն
Վարչական իրավախախտում կատարելու կասկածանքով ապրիլի 17-ին ոստիկանություն բերման ենթարկված բոլոր քաղաքացիները երեկ ուշ երեկոյան ազատ են արձակվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանությունուից:
Նշենք, որ Նոր Նորքի ոստիկանության բաժին բերման ենթարկված 18 ուսանողները նախատեսված 3 ժամի փոխարեն 9 ժամից ավելի են մնացել ոստիկանությունում:
Նշենք, որ նախօերին Նիկոլ Փաշինյանն ու իր աջակիցները երթով անցնելով փակել են Երեւանի կենտրոնական մի շարք փողոցներ, ապպա արգելափակել են պետական մի քանի գերատեսչությունների շենքեր՝ ԱԳՆ, ՊԵԿ, Դատախազություն: Երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել բազմահազարանոց հանրահավաք, որտեղ Փաշինյանը ներկայացրել է իր պլանը. «Մենք պետք է շրջափակենք գերատեսչական շենքերը, ճանապարհները, մայրուղիները»: Փաշինյանը նշել է, որ ստեղծելու են հեղափոխական կոմիտե, որը համակարգելու է բոլոր գործողությունները, իսկ վաղվանից սկսելու են գործողությունների երրորդ փուլը. «Վաղը պիտի կաթվածահար լինի ամբողջ Երեւան քաղաքը՝ 9-րդ մասիվից մինչեւ 3-րդ գյուղ»: Իսկ հանրահավաքից հետո երթ է մեկնարկելու:
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել ցուցարարների դեմ. Բախումների հետեւանքով 46 անձ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, տեղափոխվել են հիվանդանոց: Իսկ ապրիլի 17-ին ոստիկանները Երեւանի փողոցներից բերման են ենթարկել մի խումբ ցուցարարների: Ոստիկանության տվյալներով՝ բերման ենթարկված 86 քաղաքացիները ուշ երեկոյան ազատ են արձակվել:


















































Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Հաղթենք դիաբետը միասին
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն
Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի ...
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ