Արամայիս Գրիգորյանը վաճառել է բնակարանը, բայց մնալու եւս երկու տեղ ունի
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նախորդ տարի Արարատի մարզպետի պաշտոնը ստանձնած Արամայիս Գրիգորյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա նախորդ տարի 35 միլիոն դրամով վաճառել է իր բնակարանը: Պաշտոնը ստանձնելու հայտարարագրի համաձայն՝ մինչ վաճառելը նա ուներ երկու բնակարան եւ մեկ առանձնատուն:
Դրամական միջոցները կազմել են 922 միլիոն 404 հազար դրամ, 300 հազար ռուբլի եւ 776 հազար ամերիկյան դոլար: Սա տարեվերջյան տվյալներ են: Իսկ տարեսկզբին եղած միակ տարբերությունն այն էր, որ ավել էր դրամով արտահայտված գումարը: Ի սկզբանե հայտարարագրվել էր 961 միլիոն դրամ: Թե մոտ 40 միլիոն դրամը ի՞նչ նպատակներով է ծախսվել, հայտարարագրում նշված չէ:
Եկամուտներն էլ կազմել են 114 միլիոն 605 հազար դրամ, որից 28 միլիոն 616 հազար դրամը շահաբաժին է, 5 միլիոն 825 հազարը աշխատավարձ, 35 միլիոնը բնակարանի վաճառքից ստացված գումար, իսկ 45 միլիոն 163 հազար դրամն էլ նշվել է որպես այլ եկամուտներ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի