Բերման է ենթարկվել 80 քաղաքացի. ոստիկանություն
Վարչական իրավախախտում կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկվածների թիվը հասել է 80-ի: Այս մասին հայտնեցին ոստիկանությունից:
Այսօր վաղ առավոտյան Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկից ոստիկանները բերման են ենթարկել մի խումբ ցուցարարների:
Նախօրեին Բաղրամյան պողոտայում բախում է տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Նիկոլ Փաշինյանն անցել է փշալարերի վրայով, նրան հետեւել են այլ ցուցարարներ: Ոստիկանությունը հատուկ միջոցներ, մասնավորապես, լուսաձայնային նռնակներ է կիրառել ցուցարարների նկատմամբ: Բախումների հետեւանքով 46 անձ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, տեղափոխվել են հիվանդանոց: Հիվանդանոց են տեղափոխվել նաեւ երկու օպերատորներ՝ Սարգիս Գեւորգյանն ու Զավեն Գրիգորյանը։

















































