Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Մամուլ

Վոլինկինը Վալկոյի «կնքահայրն էր». նրա հեռանալուց մեկ օր հետո ՀԿԵ-ում չարաշահումներով քրգործ է հարուցվել

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Գյումրու լոկոմոտիվային դեպոյում պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր եւ առանձնապես խոշոր չափերի գումարներ խարդախությամբ հափշտակելու եւ փաստաթղթեր կեղծելու առերեւույթ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Իրավապահներին դիմել է անձամբ ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն։ Նա տեղեկացրել է, որ իր ընկերության կադրերի գծով երկու աշխատակիցներ կատարել են հափշտակություններ: Մասնավորապես կադրերի գծով մասնագետը խարդախությամբ գումար հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով աշխատանքի կազմակերպման եւ նորմավորման գծով առաջատար ինժեների հետ, նշված դիմումը չի ձեւակերպել, այդ աշխատակցին չի հանել հաստիքացուցակից: Համապատասխան փաստաթղթերում կեղծ տվյալներ մտցնելով վերջինիս աշխատանքի հաճախելիության վերաբերյալ՝ դրանք ներկայացրել է հաշվապահություն, ինչի հիման վրա այդ աշխատակցի անվամբ 2014թ. ապրիլից մինչեւ 2018թ. հունվարը դուրս է գրվել 5 520 373 ՀՀ դրամ: Նույն մեխանիզմով Գյումրու լոկոմոտիվային դեպոյի մեկ այլ աշխատակցի անվամբ 2016թ. հունիսից մինչեւ 2018թ. հունվարը դուրս է գրվել 4 326 906 ՀՀ դրամ գումար։

Ուշագրավ է, որ նման հանցագործությունները միայն Գյումրու դեպոյում չեն իրականացվում։ ՀԿԵ-ի գրեթե բոլոր կայարաններում նույն պատկերն է՝ չարաշահումներ են կատարվում ամենատարբեր ձեւերով։

Մասնավորապես գծային ուղեմասերում՝ գծային տնտեսություններում։ Այստեղ չարաշահումներն ավելի շատ են, քանի որ քիչ մարդ կա աշխատող, խմբով գալիս են աշխատելու, հետո գնում են, իսկ ղեկավարությունը կարող է իր հայեցողությամբ նրանց աշխատանքից հեռացնել, կամ նորերին իբր ընդունել եւ նրանց աշխատավարձերը գրպանել։ Գծային տնտեսություններում հսկայական գումարներ են շրջանառվում։ Ներդրումային ծրագրով առաջնահերթը նախատեսված է գծային աշխատանքներ տանել, հետո նոր նորոգման աշխատանքներ։ Ներդրումային ծրագրով նախատեսված գումարների գրեթե 70 տոկոսը գնում է գծային տնտեսություններ, որտեղ էլ հիմնականում յուրացվում են դրանք։ Գծային տնտեսություններ հիմնականում կան Երեւանում, Սեւանում, Վանաձորում, Գյումրիում, իսկ դեպոյի նորոգման աշխատանքներ տարվում են Երեւանում եւ Գյումրիում։

«Հարավկովկասյան երկաթուղու» արհմիության նախագահ Աշոտ Խլղաթյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ում տարիներ շարունակ տեղի ունեցող չարաշահումները միայն հիմա են բացահայտվում, քանի որ Հայաստանում ՌԴ արդեն նախկին դեսպան Իվան Վոլինկինը այլեւս Հայաստանում չէ։ Նրա դիվանագիտական աշխատանքը ավարտվեց, եւ արդեն նոր դեսպան կա նշանակված։ «Վոլինկինի գնալը շատ լուրջ կապ ունի վերջին օրերի գործողություների հետ։ Հենց Վոլինկինն էր Վալկոյի ու մյուսների կնքահայրը։ Մինչ այդ մեր իրավապահները խուսափում էին մտնել երկաթգիծ։ Ես տասնյակ կարծիքներ եմ լսել, որ ասում էին, թե քանի Վոլինկինը այստեղ է, իրենք չեն կարող երկաթգիծ գնալ։ Հիմա այստեղ չի, ու մտան, գործը բացվեց։ Մարտի 23-ին Վոլինկինը գնաց, 29-ին գործը բացվեց»,- ասաց Խլղաթյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում